SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 16 de Julio - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՕՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ»
Հազարումի Եկեղեցիների Քաղաք՝ Անիի Սահմանամերձ Անիպեմզա Գիւղում Ծածանեց Եռագոյնը
06 de Marzo de 2023

«Վասն Հայրենեաց» ազգային համախմբման շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՕՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության շրջանակում մարտի 5-ին Շիրակի մարզի Անիպեմզա գիւղում, տեղի ունեցաւ ՀՀ դրօշի տեղադրման արարողութիւնը։ ՀՀ դրօշը տեղադրուեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիօ Նահապետեանների հովանաւորութեամբ։ 

Անիպեմզա գիւղի ընտրութիւնն ունի խորհրդանշական նպատակ: Գիւղը գտնւում է պատմական Անի քաղաքի մերձակայքում։ Անիպեմզայի ափամերձ Ախուրեան գետի միւս ափին է գտնւում մեր պատմական հազարումի եկեղեցիների քաղաքը՝ Անիի աւերակները։ Անիպեմզայում է գտնւում Երերոյքի տաճարը, որը կառուցուել է 4-5-րդ դարերում։

Մինչ դրօշի վեր բարձրացուելը, Երերոյքի տաճարում Շիրակի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի օրհնութեամբ Շիրակի թեմի Տէր Տաթև քահանա Մարուքեանը պատարագ մատուցեց, այնուհետև քահանան օրհնեց դրօշը, ողջունեց ազգանուէր այս նախաձեռնութիւնը։ Հենց Երերոյքի տաճարի դիմաց Հայաստանի հիմնի ներքոյ տեղադրուեց եռագոյնը։

Միջոցառմանը ելոյթ ունեցան «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման համահիմնադիրներից Սևակ Յակոբեանը, Վահագն Չախալեանը, Անիաւանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյեանը, համայնքի բնակիչներէն Սուրէն Աւտալեանը։

Միջոցառմանը ելոյթ ունեցաւ ՀՀ վաստակաւոր արտիստ Շուշան Պետրոսեանը։

 

Localizacion Anipemza

«ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՕՇՆ ԻՒՐԵԱՆՑ» նախաձեռնութեան նպատակն է Հայաստանի Հանրապետութեան 9 մարզերի սահմանամերձ համայնքներում, տեսանելի որևէ բարձրունքի վրայ, տեղադրել Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը: Գործողութեան նպատակն է Հայաստանի Հանրապետութեան անձեռնմխելի սահմանները խորհրդանշականօրէն ուրուագծել իր պետական դրօշով, ազգային-պետական դրօշի պահպանումն ու դրա հանդէպ տածելիք յարգանքը աւելի ևս ամրապնդել հայորդիների մօտ, հրապարակային միջոցառումների և դրանից բխող մետիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գիւղերն աւելի ևս ծանօթացնել լայն հանրութեանը, նպաստել տուեալ գիւղի զարգացմանը, Հայաստանի և Արցախի հանրապետութիւնների բնակիչներին եւ Սփյուրքահայութիւնը մասնակից դարձնել սուն գործողութեանը՝ իրար շուրջ համախմբելու միտումով:

«Վասն Հայրենեաց» Ազգային Համախմբման Շարժման

Մամուլի Ծառայութիւն

Más leídas