SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 25 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Ազնիւ Նախաձեռնութիւն
«Սահմանք Քաջաց Դրօշն Իւրեանց»
04 de Marzo de 2023

«Վասն Հայրենեաց» ազգային համախմբման շարժումը սկսում է իր գործունութիւնը։ 

Շարժման առաջին գործողութիւնը լինելու է ՀՀ 9 մարզերի սահմանամերձ համայնքներում/գիւղերում տեսանելի բարձրունքի վրա Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշի տեղադրման՝ «Սահմանք Քաջաց Դրօշն Իւրեանց» նախաձեռնութիւնը։

Առաջին համայնքը, որտեղ կը տեղադրուի եռագոյնը հայ-թուրքական սահմանի՝ Շիրակի մարզի Անիպեմզա գիւղն է։

Դրօշի տեղադրման արարողութիւնը տեղի կ՛ունենայ Մարտի 5-ին, ժամը 14։00-ին Անիպեմզա համայնքում։ 

Արարողութեանը ներկայ են լինելու Վասն Հայրենեաց Շարժման նախաձեռնող խորհուրդը, համայնքային ներկայացուցիչներ։ Միջոցառումը կ՛ուղեկցուի մշակութային համարներով։ Իր ներկայութեամբ միջոցառումը կը պատուի ՀՀ վաստակաւոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսեանը: ՀՀ դրօշը տեղադրւում է Արգենտինայից Սուսաննա և Սերխիօ Նահապետեանների հովանաւորութեամբ:

Գործողութեան նպատակը.
1. Հայաստանի Հանրապետութեան անձեռնմխելի սահմանները խորհրդանշականօրէն ուրուագծել իր պետական դրօշով:
2. Ազգային-պետական դրօշի պահպանումն ու դրա հանդէպ յարգանքի աւելի ամրապնդումը հայորդիների մօտ:
3. Հրապարակային միջոցառումների և դրանից բխող մետիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գիւղերի ծանօթացումը լայն հանրութեանը։
4. Նպաստել տուեալ գիւղի զարգացմանը։
5. Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների բնակիչ թէ սփիւռքահայ իւրաքանչիւր  հայորդի կամ համայնք մասնակից դարձնել այս գործողութեանը, հայ ժողովուրդի զաւակներին ազգօգուտ նպատակների և իրար շուրջ համախմբելու միտումով:

     Anipemza  Basilica de Yereruyk

Ք. Ա.

Más leídas