SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 19 de Junio - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
UGAB - ՀԲԸՄ
Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ
28 de Septiembre de 2023

ՀԲԸՄ-ն խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ

27 սեպտեմբերի, 2023 թ.

Ադրբեջանական իշխանությունների կողմից ականավոր հայ բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին լուրը, ով 2020 թվականի պատերազմից հետո հաստատվել էր Լեռնային Ղարաբաղում և զբաղեցրել պետական նախարարի պաշտոնը, միջազգային հանրությանն ուղղված ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է հատուցում պահանջել ցանկացած հայից, ով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի կառավարմանն ու պաշտպանությանը: Այս աղմկահարույց ագրեսիան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած մի շարք ձերբակալություններից և մարդկության դեմ իրագործած հանցագործություններից մեկն է միայն:

«Այս ցուցադրական ձերբակալությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ Ադրբեջանը քայլում է իր թուրք դաշնակիցների ցեղասպան հետագծով: Փաստորեն, ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր, և մենք վերադարձել ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զրոյական կետին: Միջազգային դերակատարները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն՝ ապահովելու իրենց պապենական հայրենիքը ստիպողաբար լքող բոլոր քաղաքացիների արժանապատիվ ելքն այնտեղից»,- հայտարարեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը՝ անդրադառնալով Վարդանյանի ձերբակալության տագնապալի լուրին։

ՀԲԸՄ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ յուրաքանչյուր երկրին, ազատ աշխարհի պետությունների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարություններին միավորել ուժերն ու անհապաղ գործել։ Աշխարհը հետևում է, թե որքանով են միջազգային լծակները գործում Ադրբեջանին կանգնեցնելու գործում։

Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է կարողանան առանց խոչընդոտի դուրս գալ այնտեղից։ Խոշոր տերությունների ավելի մեղմ արձագանքը նրանց մեղսակից կդարձնի Ադրբեջանի՝ ընդամենը մի քանի օրում հայերի բազմաթիվ սերունդներ ոչնչացնելու գործողություններին:

Ժամանակն է խոսքից անցնել գործի: Պետք է կիրառել բոլոր գործնական ճնշումները Ռուբեն Վարդանյանին և բոլոր ապօրինի ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու համար։ Ժամանակն է, որ բոլոր այն ազգերը, որոնք քարոզում են մարդու իրավունքների պաշտպանություն և խաղաղություն, միջամտեն՝ հանուն մահացու վտանգի մեջ գտնվող հազարավոր հայերի փրկության։

Más leídas