SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Sábado 20 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
UGAB - Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Բացահայտենք Ջավախքը
30 de Octubre de 2021
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է ներկա գտնվելու Ջավախքին աջակցություն հիմնադրամի «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):
 
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն համանուն խորագրով լուսանկարչական արշավի մասնակիցների ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները տեղի մարդկանց, նիստուկացի, ավանդույթների ու պատմական արժեք ունեցող հուշարձանների վերաբերյալ:
 
Այս ցուցահանդեսը Ջավախքը բոլոր կողմերից բացահայտելու լավագույն այլընտրանքն է։ Այն բաց կլինի մինչև նոյեմբերի 10-ը:
 
Սիրով սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է, դիմակ կրելը՝ պարտադիր։
Más leídas