SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 28 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
UGAB - ՀԲԸՄ
Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը
20 de Enero de 2021

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնել յոթ արվեստագետներին, 2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-ի յոթ արվեստագետներին՝ եզակի նախագիծ, որը տրամադրում է ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ կարիերայի բեկումնային զարգացման համար։

2021թ.-ի ընտրյալ «Fellow»-ներն են՝ գրող Օլիվիա Քաթրանջյանը (Լյուքսեմբուրգ), բաս նվագող և կոմպոզիտոր Նոյ Կարապետյանը (ԱՄՆ), համադրող Նաիրի Խաչատուրյանը (Հայաստան), կինոռեժիսոր և գրող Էմիլի Մկրտիչյանը (ԱՄՆ), երաժիշտ և կոմպոզիտոր Բեյ Ռուն (ԱՄՆ), մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը (ԱՄՆ), և նկարիչ և անիմատոր Արևիկ Դորը (Բելգիա)։

«Մենք հպարտ ենք այս հիանալի արվեստագետներով», - ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Նրանք ի ցույց են դնում ստեղծարար մտքի լայն սահմանները և խորությունը, որոնք հայերը կարող են առաջարկել աշխարհին»:

«Այս փայլուն արվեստագետները ստեղծում են մի մշակույթ, որ մնայուն է», - հավելեց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դա, անշուշտ, կլինի տոկունության, նորարարության և անսահման հնարավորությունների մշակույթ»։

Մինչ 2021թ.-ի «Fellow»-ները սկսում են իրենց ուղին, 2020թ.-ի «Fellow»-ները՝ դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը, գրաֆիկական նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը, թատրոնի ռեժիսոր, պարուսույց Ցոլակ Մլքե-Գալստյանը, կոմպոզիտոր և ջազային դաշնակահար Զելա Մարկոսյանը, կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը և
կոմպոզիտոր, երգահան Արմեն Բազարյանը շարունակում են իրենց դերը որպես Հայաստանի ստեղծարար դեսպաններ ՝ առաջնորդելով արվեստագետների հաջորդ սերնդին։

Այժմ պատմական երրորդ ժամկետում, «Fellowship»-եր նախագիծը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու
խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Հիմնադիր խորհրդի կազմում են Սերժ Թանգյանը, Էրիկ Իսրայելյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը, Կառլա Կարապետյանը, Սիմոն Աբգարյանը և Մայքլ Արամը։

Իմացեք ավելին՝ այցելելով www.creativearmenia.org կայքէջը։
Մեդիա հարցումների համար՝ Creative Armenia
28/3 Սարյան փողոց Երևան, Հայաստան
Էլ. հասցե՝ communications@creativearmenia.org


Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ
չհետապնդող կազմակերպությունն է, որը կոչված է պահպանելու հայական
ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: ՀԲԸՄն յուրաքանչյուր տարի փոփոխություն է բերում 500,000 մարդու կյանքում
Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 1906 թ.-ից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում
իր գերագույն նպատակին, այն է օժանդակել համայն աշխարհի հայերի բարօրությանը:
Իմացեք ավելին՝ այցելելով www.agbu.org կայքէջը:

 

Մեդիա հարցումների համար՝

ՀԲԸՄ մամլո գրասենյակ

55 East 59-րդ փողոց

Նյու Յորք, 10022-1112

Հեռ.՝ 212.319.6383

Էլ. հասցե՝ communications@agbu.org

 

 

Más leídas