SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 26 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Sociales - մահվան տարելիցի հոգեհանգստյան կարգը
Մաղաքիա վարդապետ Ամիրյան
02 de Septiembre de 2022
Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգը։
magakia primer año
Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված հոգելույս Հայր Սուրբի հոգու խաղաղության և հանգստության համար։
 
Հոգեհանգստյան արարողությունից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ երջանկահիշատակ Մաղաքիա վարդապետի մասին պատմող ֆիլմի ցուցադրումը և Հայր Սուրբի՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը և նրա տեղափոխությունները» գրքի շնորհանդեսը` հայտնում են Մայր Աթոռից։
 
 
Más leídas