SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 24 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Locales
Այժմէական Հարցերու Բազմաձայն Քննարկումներ Արժանթինի Հայկական Գաղութն Իր Թուաքանակով, Կարողութիւնով, Դերակատարմամբ Սպանախօս Հայկական Գաղութներու Ամենամեծն Է․

Մամլոյ Առցանց Լսարան - 11 -

07 de Septiembre de 2020
 
«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ թերթերի բարեկամները Չորեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2020-ին, (Արժանթինի ժամով՝ 14:00-ին) դարձեալ ժամադրուած էին հանդիպելու արդեն բոլորին օգտաշատ եւ սպասուած ժամադրավայրը դարձած՝ մամուլի այս անգամ՝ 11րդ առցանց լսարանում։
«Արժանթինի հայկական գաղութը որպէս սպանախօս Սփյուռքի կեդրոն» թեմայի շուրջ յատուկ պատրաստուած սահիկներով, հետաքրքրական մանրամասնութիւններով, ինչպէս նաեւ հանդիպման մասնակից՝ մեր սիրելի ուսուցչուհի Օրդ Յասմիկ Քիւրտեանի խօսքերով՝ շատ հետաքրքրական եւ ուսուցողական ելոյթ ունեցաւ Արժանթինահայ հասարակական գործիչ, ուսուցիչ, հրապարակագիր եւ թարգմանիչ, «Սիրանոյշ եւ Պօղոս Արզումանեան Հիմնարկութեան Նախագահ»՝ Պրն. Ռուբէն Մոզեանը։
Տարբեր երկրներ շուրջ 50 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը եւս մէկ առիթ ծանօթանալու աշխարհասփիւռ հայութեանը: Հանդիպման ընթացքում մասնակիցները Պրն. Մոզեանին հետաքրքրական հարցեր ուղղեցին, որոնց համապարփակ կերպով պատասխանեց յարգելի բանախօսը։ Պէյրութի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը ողջունեց ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց մասնակցութեան համար՝ արդէն հարազատ դարձած մարդկանցից կազմուած լսարանի մասնակիցներին հաճելի քննարկում մաղթելով։
Ռուբէն Մոզեանը իր ներածական խօսքում նախ շնորհակալութիւն յայտնեց հրաւէրի համար, ապա խօսեց Արժանթինահայ գաղութի մասին։ Նրա խօսքով՝ Արժանթինահայ գաղութը ձեւաւորուել է մէկ դար առաջ, հին գաղութ է, սպանախօս սփիւռքի կեդրոնն է։ «Չնայած ուրիշ գաղութներ էլ կան, սակայն Արժանթինն իր թուով, կարողութիւնով, դերակատարմամբ ամենամեծն է։ Պէտք չէ անտեսել նաեւ այլ գաղութներ, որոնք մեծ դերակատարում ունեն, օրինակ՝ Ուրուկուէյ, Վենեզուելա, վերջին շրջանում ծանր վիճակում գտնուող Մեքսիքայի հայ գաղութը եւ այլն։ Վերջին տասնամեակներում ձեւաւորուել է սպանիայի հայ գաղութը, որը կազմուած է ՀՀ քաղաքացիներից։ »,-ասաց բանախօսը։
Մոզեանը տեղեկացրեց, որ վերջերս Արժանթինի մէջ բաւական կարեւոր գործ է կատարուել։ Մանրամասն ուսումնասիրուել է մայրաքաղաք Պուէնոս Այրէսի նաւահանգստի արխիւները 1889-1979 թուականներին։ Արխիւներում յայտնաբերուած ու գրանցուած հայ գաղթականներին թիւը հասել է 18 հազարի՝ 90 տարուայ մէջ։ «Եթէ նկատի ունենք, որ հազարաւոր մարդիկ եկել են 1950-ից յետոյ, նրանք դուրս են մնացել այս ցուցակներից, ինչպէս նաեւ Պուէնոս Այրէսի նաւահանգստի մէջ չեն արձանագրուել Ուրուկուայից եկողները, ապա կարող ենք ասել, որ այս թիւը բաւական մեծանում է։ Կարող ենք մի քանի հազար եւս հաշուել ու գումարել այս թուին»,- ներկայացրեց Արժանթինահայ հասարակական գործիչը։
Մոզեանի տեղեկացմամբ՝ 20-րդ դարում 1911 թուականի արձանագրութիւններ կան, որոնց համաձայն այդ ժամանակ ձեւաւորուել է Հայ գաղութային բարեգործական ու լսարանական միութիւնը, որը երկու տարի անց պաշտօնապէս միանում է Հայկական բարեգործական ընդհանուր միութեանը։ Իսկ ահա 1912-ին Պուէնոս Այրէսի տեղի է ունենում առաջին հայկական պատարագը։ «Այդ պատարագից յետոյ Արժանթինում կազմւում է հայ կրօնական համայնք։ Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրեանն էլ եղել է Արժանթինի առաջին սրբազանը»,- ասաց բանախօսը եւ ներկայացրեց, թէ ինչ կարեւոր իրադարձութիւններ են տեղի ունեցել Արժանինում եւ հայկական գաղութի կեանքում։
Բանախօսի խօսքով՝ Արժանթինի հայկական գաղութը աւելի մեծացած 20-ականն թուականների սկզբում, երբ Կիլիկիան դատարկուեց ու մարդիկ սկսեցին արտագաղթել Արժանթին։ 1923-ին տեղի ունեցաւ հայերի ամենամեծ հոսքը դէպի Պուէնոս Այրէսի ։ Ըստ տեղեկութիւնների՝ մօտ 8 հազար հայ այդ ընթացքում մուտք է գործել Արժանթին՝ Պուէնոս Այրէսի նաւահանգստով։
Արժանթինի հայկական գաղութը 1930-ական թուականներին ապրեց ինքնահաստատման, հայապահպանման դժուարին ժամանակաշրջան։ «Որպէս հետաքրքիր երեւոյթ, 30-ական թուականներից արդեն Պուէնոս Այրէսում կային 20 ամենօրեայ փոքր վարժարաններ։ Այդ դպրոցները գտնւում էին նախնական վիճակի մէջ, բայց իրենց գործը կատարում էին։ Նրանք դաստիարակեցին այն սերունդը, որի մեծամասնութիւնը գալիս էր Կիլիկիայից, թրքախօս էր, հայերէնին բոլորովին անծանօթ»,- շեշտեց Ռուբէն Մոզեանը։ Բանախօսը լսարանի մասնակիցներին սահիկներու միջոցով ներկայացրեց Արժանթինի հայկական կառոյցները, եկեղեցիները, դպրոցները իրենց նկարներով մէկտեղ։
Մոզեանի խօսքով՝ վերջին 30 տարիներին, երբ Հայաստանը անկախացաւ ու Արժանթինում հաստատուեց հայ դիւանագիտութեան ներկայացուցիչները, Արժանթինի պաշտօնեաները ՀՀ-ից եկող դիւանագէտներին պատմում էին Արժանթինահայ բարեկամների մասին ու կատարուած աշխատանքների։ «Հայ դիւանագէտները լաւ էին զգում, որ Արժանթինի իրենց գործընկերները այդպէս էին խօսում հայկական համայնքի մասին։ Հիմա Արժանթինն տնտեսական վատ վիճակում է, Բրազիլիան ու Մեքսիկան նոյնպէս, սակայն հայ համայնքից արտահոսք չկայ։ Դէպի Լոս Անճելըս եւս արտահոսք չկայ։ Մեր համայնքները քայլում են այս երկրների հասարակութիւնների հետ համընթաց»,- ասաց նա։
Լսարանի մասնակիցների մէկի կողմից հարց հնչեցուեց, թէ ինչպէ՞ս են Հայաստանից տեղափոխուած հայերը ընտելանում այդտեղ, արդեօք համայնքում տարակարծութիւն կամ ճեղքուածք չկայ, արդեօք Արժանթինահայ համայնքը դժուար օրերին լքում է երկիրը, Մոզեանը պատասխանեց՝ նախքան ՀՀ անկախութիւնը, Հայաստանից սկսել էին որոշ ընտանիքներ գալ ու հաստատուել Արժանթինում։ Այսօր 5-7 հազար Հայաստանցի հայեր են բնակւում Արժանթինում, որոնց կարեւոր տոկոսը ինքնահաստատուել է երկրում, կառուցում է իր ապագան։ «Բոլորն էլ կապուած են համայնքի հետ։ Անջատողականութիւն, ճեղք չկայ համայնքում։ Շատ երեխաներ յաճախում են ազգային վարժարաններ։ Նոյնիսկ ամենադժուար օրերում արտահոսք չի եղել։ Առանձին դէպքեր եղել են, բայց չի կարելի ասել, որ համայնքի լուրջ տոկոսը տեղափոխուեց»,- ընդգծեց բանախօսը։
Ներկաներից մէկը նաեւ հետաքրքրուեց այս երկրներում հակահայ քարոզչութեան վերաբերեալ եւ թէ ինչքանով է այն վտանգաւոր, յատկապէս ատրպէյճանական ու թուրքական կողմից։ «Շատ լուրջ է սա, ուշադրութեան առարկայ է գաղութային մարմինների ու Հայաստանի դիւանագիտական մարմիններին կողմից։ Պէտք է ասել, որ եւ՛ Թուրքիան եւ՛ Ատրպէյճանը բաւական վարկաբեկուած են հին աշխարհի մէջ, Եւրոպայի մէջ։ Այնտեղ հասարակութիւնները աւելի գիտակից են, ծանօթ են Թուրքիայում ու Ատրպէյճանում տեղի ունեցող իրադարձութիւններին։ Այս հասարակութիւնները հայերին լաւ են ճանաչում։ Ատրպէյճանի կողմից վերջին յայտարարութիւնները, Աթոմակայանը ռմբակոծելու մասին յայտարարութիւնը, յուլիսեան յարձակումները, Թուրքիայից բացէ իբաց սպառնալիքները անշուշտ բոլորի ուշադրութեան կեդրոնում է ու բաւական բացասական տրամադրութիւններ են առաջացրել»,-ասաց Մոզեանը։
Քննարկման վերջում «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը շնորհակալութիւն յայտնեց բանախօսին, լսարանի մասնակիցներին բովանդակալից քննարկման համար։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
 
CalleArmeniaenBuenosAiresSrpazán y el papa
Más leídas