SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 13 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Կարօ Փայլանը` իրէն անձեռնմխելիութիւնից զրկելու Էրտողանի հրամանի մասին
Ես երբէք դրայ համար չեմ դիմել, բայց ունեմ սփիւռքի օգնութեան կարիքը.
27 de Septiembre de 2020

Թերթ․ամ․- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրտողանի հրամանով երկրի դատախազութիւնը սկսել է Թուրքիայի խորհրդարանի քրտամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանին անձեռնմխելութիւնից զրկելու գործընթաց: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրոյցում հաստատեց պատգամաւորը:

«Թուրքիայի նախագահի հրամանով մեր կուսակցութեան դէմ որոշակի գործողութիւններ են սկսվել: Իմ ընկերներից մի քանիսը, դժբախտաբար, բանտարկուած են, հիմա էլ ցանկանում են եոթ պատգամաըորների դատապարտել, այդ իսկ պատճառով զրկում են անձեռնմխելիութիւնից»,- ասաց նա:

Թերթ․ամ-ը աւելի վաղ յայտնել էր, որ Անքարայի գլխաւոր դատախազը սեպտեմբերի 25-ին յայտնել է, որ քրտամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» 7 պատգամաւորների անձեռնմխելիութիւնից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձութիւնների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցութիան գործադիր խորհրդի անդամ։

Յայտնի է, որ այդ ցուցակի մէջ են ընդգրկուել են պատգամաւորներ Կարօ Փայլանը,  Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։

Կարօ Փայլանի խօսքով` միւս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը սկսելու է աշխատանքները, որի ժամանակ էլ կքննարկուի իրէն անձեռնմխելիութիւնից զրկելու հարցը: «Ցավոք սրտի, խորհրդարանը վերահսկվում է Էրտողանի կողմից, և եթէ նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկուենք մեր անձեռնմխելիութիւնից»,- ասաց նա:

Պոսլահայ պատգամաւորը նշեց, որ շատերն են Թուրքիայում պայքարում Էրտողանի դեմ, նրանք բոլորը միջազգային հանդուրժողականութեան կարիք ունեն: «Ես գիտեմ, որ ամբողջ աշխարհի միլիոնաւոր հայեր աջակցում են ինձ: Իհարկէ, ես ունեմ նրանց օգնութեան կարիքը, և մենք իսկապէս միջազգային հանդուրժողականութեան կարիք ունենք` Էրտողանի ռեժիմի դեմ պայքարելու համար»,- ասաց նա:

Կարօ Փայլանը նշեց, որ ինքը երբէք որևէ կազմակերպութեան չի դիմել, որ իրէն աջակցեն, բայց ամբողջ աշխարհի մարդիկ, այնուամենայնիվ, աջակցում են իրէն և իր կուսակցութեանը:

«Բոլոր դեմոկրատները, բոլոր դեմոկրատական իստիտուտները հակուած են մեզ օգնելու: Իհարկէ, մենք դրա կարիքն ունենք: Ես երբէք չեմ դիմում օգնութեան համար, բայց պատրաստ եմ աջակցելու ժողովրդավարական պայքարին և շնորհակալ լինելու այդ պայքարին միացողներին»,- ասաց նա:

Más leídas