SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 04 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Opinion - Խմբագրական Ազդ
Գիրք Նուիրելու Օր
18 de Febrero de 2021

Փետրուար 19-ը գիրք նուիրելու օր է Հայաստանի եւ Արցախի մէջ։ Թէ ինչո՞ւ այդ օրը նկատի առնուած է, ստորեւ կու տանք տեղեկութիւնը: Ինչ լաւ կ՛ըլլայ եթէ գիրք նուիրելու օրը նաեւ տարածուի ու աւանդութիւն դառնայ Սփիւռքի մէջ եւս: Այս ծիրէն ներս երկու տարի ԶԱՐԹՕՆՔ նախաձեռնած էր լիբանանահայ վարժարաններու աշակերտներուն գիրք նուիրել: Տարի մը կիրառելէ ետք դժբախտաբար ընդմիջուեցաւ քորոնաժահրի բերմամբ վարժարաններու փակուելով: Լիայոյս ենք, որ այս օրերը կ՛անցնին եւ աշակերտները կը վերադառնան դպրոց, ուր կը ստանան մեր նուէրները:

Մինչ այդ հիմնուելով թերթիս բարեկամ՝ Ռուբինա Օհանեանի նորարար գաղափարին վրայ, հետեւեալը կ՛առաջարկենք.

Գիրք նուիրելու օրը ինչո՞ւ ՝ Փետրուարի 19-ին

Tumanian

                                                                         Գիրք նուիրելու օրն ընտրուած է՝

                                                        ի պատիւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրուայ։

 Գիրք նուիրելու օր, Հայաստանում եւ Արցախում 2008 թուականից նշուող նախաձեռնութիւն։ Օրը նշւում է իւրաքանչիւր տարի՝ Փետրուարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը։ Տարեցտարի տօնն աւելի մեծ ժողովրդականութիւն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրութեան շրջանում եւ ստանալով համազգային բնոյթ։

Փետրուարի 19-ը՝ որպէս գիրք նուիրելու օր, սահմանուել է ՀՀ Գրողների միութեան նախկին նախագահ հանգուցեալ Լեւոն Անանեանի նախաձեռնութեամբ եւ ՀՀ կառավարութեան որոշմամբ։ Տօնի առթիւ անցկացւում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ յայտնի գրողների հետ, ինչպէս նաեւ պետական պատուէրով եւ աջակցութեամբ հրատարակուած գրքերը բաշխում են մարզային եւ համայնքային գրադարանների միջեւ։

Հայաստանի Գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնեանը ընդգծել է, որ պատահական չէ գիրք նուիրելու օրը Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրուայ հետ կապելը։ Նրա խօսքերով,- «Անդրկովկասում չկար գրողների միութիւն, սակայն Թումանեանը ստեղծել է «Վերնատունը» Թիֆլիսեան իր բնակարանում, որն ինքնին գրողների միութիւն էր»։

Խորհուրդը

Տօնի նպատակն է ընթերցանութեան եւ գրքի նկատմամբ սէրը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականութեանն ու հոգեւոր-մշակութային արժէքներին։ Օրուայ տօնական աւանդոյթներից է մտերիմ մարդուն որեւէ հետաքրքիր գիրք նուիրելը։

Más leídas