SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 29 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն
ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին
09 de Julio de 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ ուղեկցությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի։
etchmiadzin comisario europeo29721Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պրն․ Օլիվեր Վարհեի՝ տարածաշրջան այցի շրջանակներում ժամանումը Հայաստան՝ ընդգծելով, որ այս այցելությունը նոր խթան պիտի հաղորդի ԵՄ- Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Վեհափառ Հայրապետը նաև ողջունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը Սուրբ Էջմիածին՝ դա նկատելով Հայոց Եկեղեցու կարևոր
դերակատարության վկայություն։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է Եվրոպական Միության հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առավել շոշափելի և գործնական
գործակցություն:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս հանձնակատարի մասնավոր իր գնահատանքը հայտնեց Եվրոպական Միության կառույցներին անցնող տարիներին և հատկապես համավարակի շրջանում, արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմյա
ժամանակահատվածում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:
etchmiadzin comisario europeo9721solo
Այնուհետև Հայաստան այցին անդրադարձավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի՝ այդ շրջանակներում կարևորելով իր
հանդիպումն Ամենայն Հայոց Հայրապետի հետ։ Պրն․ Վարհեին Նորին Սրբությանը ներկայացրեց այցի նպատակները, առ այսօր տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված հումանիտար օգնությունը և առկա ճգնաժամի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդմանը, տնտեսական
զարգացմանն ուղղված ԵՄ ապագա ծրագրերը և առաջարկները։
 
Վերջինս խաղաղության հաստատման, ապագայի հանդեպ հույսի և հավատի զորացման հարցում կարևորեց գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ։
 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մտահոգությամբ անդրադարձ կատարեց հետպատերազմյա իրավիճակին և առկա բազմաթիվ մարտահրավերներին՝ նաև հույս հայտնելով, որ ԵՄ կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և
բարեկամ պետությունների աջակցությամբ արցախյան հիմնահարցը կստանա իր վերջնական կարգավորումը, ինչը կերաշխավորի արցախաբնակ հայորդիների անվտանգությունն ու ապահովությունը։
Más leídas