SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 26 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Locales - Մխիթար Գոշի մեդալ
Պարգևատրվել է Արգենտինական Հ արտաքին հարաբերություննների, միջազգային առևտրի և պաշտամունքի փոխնախարար, պաշտամունքի քարտուղար Գիժերմո Օլիվերի
30 de Marzo de 2022

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ Արգենտինական Հանրապետության արտաքին հարաբերություննների, միջազգային առևտրի և պաշտամունքի փոխնախարար, պաշտամունքի քարտուղար Գիժերմո Օլիվերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, որը Հայաստանի Հանրապետության
նախագահը շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկնում հասարակական և քաղաքական գործունեության և դիվանագիտության ոլորտում։

PHOTO-2022-03-29-20-32-58

Հայաստանի Հանրապետության անունից մեդալը Գ.Օլիվերիին հանձնեց Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը՝ «Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։

PHOTO-2022-03-29-20-32-57

PHOTO-2022-03-29-20-32-55

Այս կապակցությամբ ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը մասնակցեցին ԱՀ արտաքին գերատեսչության և այլ պետական մարմինների պաշտոնյաներ, ԱՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենը, դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Más leídas