SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 29 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Locales - Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյան
20 de Febrero de 2021

Սույն թվականի փետրվարի 9֊ին IARA-ի անդամները տեսակապով հանդիպում ունեցան Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի հետ ։

Հանդիպման ընթացքում տիկին Սիմոնյանը ներկայացրեց պատերազմի հետևանքով Արցախի առջև հղացած առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ կարևորելով Սփյուռքի դերակատարումը այդ հարցում։ Նա նշեց տնտեսական, պետական համակարգի, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտի կորուստների և անհրաժեշտությունների վիճակագրական որոշակի տվյալներ, որոնցից առաջնային լուծում պահանջողը, ըստ տիկին Սիմոնյանի, Արցախում իրենց բնակավայրերը կորցրած արցախցիներին տներով ապահովելն է։

Այնուհետև IARA-ի անդամները տիկին Սիմոնյանին ուղղեցին իրենց հուզող հարցերը ,որոնց նախագահի խորհրդականը տվեց հնարավորինս սպառիչ պատասխաններ ։

Հանդիպումը տևեց 2 ժամ և եզրափակվեց IARA-ի նախագահի՝ Ադրիանա Կամարա Գասպարյանի խոսքով։ Իր ամփոփման խոսքում նա նշեց, որ այժմ ավելի քանի երբեք կարևորում է Արցախի կյանքում Սփյուռքի ներկայությունը և պարտավորություն վերցրեց քննարկել տիկին Սիմոնյանի կողմից ներկայացվող առաջարկները՝ համատեղ համագործակցության ծրագրեր մշակելու նպատակով։ Ի պատասխան տիկին Սիմոնյանը շնորհակալական իր խոսքը հղեց և հույս հայտնեց , որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն։

 

IARA – Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ

 
 
Más leídas