SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 16 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
✝ Հայկ Տիտիզեան
20 de Enero de 2023

Ի Տէր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզեանը

 Տիտիզեան նկար

Խորը ցաւով տեղեկացնում ենք, որ ի Տէր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար, «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ բարձր շքանշանակիր, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսակիր, նուիրեալ հայորդի տիար Հայկ Տիտիզեանը:

Լուսահոգի Հայկ Տիտիզեանը, որպէս ազգասէր ու եկեղեցանուէր հայորդի, մեծ նախանձախնդրութեամբ մշտապէս իր զօրակցութիւնն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառութեանն ու շինութեանը, աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգօգուտ, եկեղեցանուէր նախաձեռնութիւնների իրականացմանը:

Տիտիզեան բարեպաշտ ընտանիքը մեծապէս աջակցել է Հայ Եկեղեցու բարեսիրական տարբեր ծրագրերի իրականացմանը, սատարել հոգեւորականաց պատրաստութեանն ու հայապահպանութեանն ուղղուած առաքելութեանը, ինչի խօսուն վկայութիւնն է Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա-ի անուան կրթական կենտրոնի եւ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Սուրբ Ներսէս Ընծայարանի նոր համալիրի կառուցումը:

Հոգելոյս Հայկ Տիտիզեանը տարբեր բարեգործութիւններով իր զօրակցութիւնն է բերել Հայրենիքին` Հայաստանին ու Արցախին: Կարեւոր ներդրում է ունեցել համավարակի շրջանում Մայր Աթոռի սոցիալական ծրագրերի իրականացման գործում, ինչպէս եւ մեծապէս օժանդակել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգութեանը:

Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնն իրենց խոր վշտակցութիւնն ու զօրակցութիւնն են յայտնում Տիտիզեան սգակիր ընտանիքին եւ աղօթում հոգելոյս Հայկ Տիտիզեանի հոգու խաղաղութեան եւ հանգստութեան համար:

 

Խունկ, աղօթք եւ օրհնութիւն ննջեցեալի բարի յիշատակին:

Más leídas