SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 29 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Օծվեց Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
09 de Septiembre de 2022
 
Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Սուրբ Գեղարդի վանական համալիրում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի
խաչի օծման արարողությունը։
foto1 etch
Սուրբ Կաթողիկե եկեղեցում՝ սուրբ խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների երգեցողության ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։
foto 2 etch
Արարողության ավարտին Հայոց Հովվապետն իր պատգամը հղեց ներկաներին՝ մաղթելով, որ նորաօծ խաչը օգնական և պահապան լինի մեր ժողովրդին, հավելի հավատ և հույս հայոց կյանքին։
foto 3 etch
«Մենք հավատում ենք խաչի զորությանը, որով կյանքի պիտի կոչենք մեր բոլոր իղձերն ու տեսիլքները»,- եզրափակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Más leídas