SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Domingo 13 de Octubre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի նախագահին

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն, ի դեմս նախագահի, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։
Արցախի նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Արցախին մշտապես սատար կանգնելու համար, ընդգծեց, որ հերթական անգամ հայ ժողովուրդը՝ մասնավորապես արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքները շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44–օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Մտահոգություն արտահայտվեց Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։ Նորին Սրբությունն ու ԱՀ նախագահը կարևորեցին բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունը Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ նկատելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Արցախի թեմի գործունեությանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր–մշակութային, պատմական 
ժառանգության պահպանության խնդիրներին։

30 de Abril de 2022
Más leídas