SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Sábado 27 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց ՀՀ դատավորների միության անդամներն
Մեծ Պահքի Դատավորի կիրակիի Սուրբ Պատարագ
28 de Marzo de 2022

Մարտի 27-ին ՀՀ դատավորների միության անդամներն ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանքում մասնակցելու Մեծ Պահքի Դատավորի կիրակիի Սուրբ Պատարագի արարողությանը:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի:

Պարոն Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, նշեց, որ ՀՀ դատավորների միության անդամներով համախումբ Դատավորի կիրակիին առաջին անգամն են ուխտավորաբար այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Միության նախագահը նաև հույս հատնեց, որ իրենց այս ուխտագնացությունը կդառնա գեղեցիկ ավանդույթ:

abogados con vehapar2

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին և, անդրադառնալով օրվա խորհրդին, նկատեց, որ դատավորի առաքելությունը պետք է ուղեկցվի Աստծո նկատմամբ երկյուղով և մարդկանց հանդեպ բարձր պատասխանատվությամբ: Այս առիթով Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ դատավորներն իրենց ծառայության համար ուղենիշ կդարձնեն ավետարանական այն ճշմարտությունը, թե օրենքն է մարդու համար և ոչ թե մարդը՝ օրենքի: 

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև դատավորների  հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ Դատավորների միության և Մայր Աթոռի հետագա գործակցության հեռանկարներին, Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերներին։

Más leídas