SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 26 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Հաղորդագրութիւն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
25 de Marzo de 2022

Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի հայաստանեան անդամների ժողով, որի ընթացքում ի թիւս այլ հարցերի քննարկուեց նաեւ տիար Գագիկ Ծառուկեանի կողմից Հայաստանում մեր Տէր Յիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնութիւնը: Արձանագրուեց, որ ծրագրի առնչութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել տիար Գագիկ Ծառուկեանի հետ` յայտնելով պաշտամունքային, առաւել եւս տէրունի արձանաշինութեան վերաբերեալ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աւանդական մօտեցումները: Գերագոյն հոգեւոր խորհուրդը վերահաստատեց ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնուած նիստում հարցի վերաբերեալ որդեգրուած դիրքորոշումը` հանդէս գալով հետեւեալ յայտարարութեամբ. 

«Գերագոյն հոգեւոր խորհուրդը բարձրօրէն գնահատում է տիար Գագիկ Ծառուկեանի եկեղեցաշինական անուրանալի ծառայութիւնները, որոնցով նա մեծապէս նպաստել է Եկեղեցու հոգեւոր-քարոզչական առաքելութեան արդիւնաւորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը` նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարաւոր պատկերագրական եւ պաշտամունքային աւանդոյթին:

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարուել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը` «ամենափրկիչէ խաչքարերի սկզբունքով:

Գերագոյն հոգեւոր խորհրդի յորդորն է նախաձեռնութեան հեղինակներին եւ մասնակիցներին` զերծ մնալ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աւանդոյթին հակասող նախագծերից եւ առաջնորդուել մեր ազգային-եկեղեցական մշակոյթին, եկեղեցաբանական եւ աստուածաբանական սկզբունքներին համահունչ մօտեցումներով»:

Más leídas