SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 18 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
08 de Marzo de 2022

Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

02.03 Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց  Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: Վեհափառ Հայրապետը նաև շնորհավորեց Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն։

Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր:

Más leídas