SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 24 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Սուրբ Ստեփանոսի նման նվիրաբերել անձերը հանուն Քրիստոսի
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորընծա ճեմարանական սարկավագներին
25 de Diciembre de 2021

Դեկտմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նույն օրը Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ Էջմիածին) սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19, ինչպես նաև Զ լսարանի սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույնվարդապետ Անանյանի։

Հանդիպմանը Հայր Շահեն Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ վստահեցնելով, որ նրանք պատրաստ են Սուրբ Ստեփանոսի նման իրենց անձերը նվիրաբերել հանուն Քրիստոսի։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ճեմարանական սարկավագներին՝ շնորհավորելով Ե լսարանի սաներին սարկավագ ձեռնադրվելու կապակցությամբ։

Նորին Սրբությունը պատգամեց ուսանող սարկավագներին ուսումնառության ընթացքում գիտելիքներ ամբարել, որպեսզի կարողանան իրենց նվիրական ծառայությունը բերել Եկեղեցուն և հայ ժողովրդին։

06․12

Հայոց Հայրապետը ընդգծեց, որ հայ ազգի համար ստեղծված ծանր ու դժվարին ժամանակներում առավել անհրաժեշտ է դառնում հոգևոր խնամքի և կրթադաստիարակչական գործունեության իրականացումը հայորդիների կյանքում։ Այս առիթով Նորին Սրբությունը հորդորեց ճեմարանական սարկավագներին լավագույնս պատրաստել իրենց անձերն այդ սրաբազան առաքելությունն իրականություն դարձնելու համար։

Más leídas