SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 25 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Կատարվեց հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
27 de Septiembre de 2021
 
Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Surp Gayne hokehankisd
Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և աշխատակիցներ, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի մանկավարժներ և սաներ։
 
Մինչ հոգեհանգստյան արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմին։
surp gaiane bendicion
Սրբազանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացածների ապաքինման և անհայտ կորածների վերադարձի համար։
Más leídas