SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 19 de Octubre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Ամենայն Հայոց Կաթողիկոսն
Բուենոս Այրեսի ՀԲԸՄ վարժարանի սաներ
27 de Septiembre de 2021

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության վարժարանի ավարտական լսարանի սաներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Խուան Բալյանի։

Etchmiadzin IMM sala

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով պատանի հայորդիներին, ուրախությամբ արձանագրեց, որ  տարիներ առաջ ձևավորված վարժարանի ավարտական լսարանների Հայաստան և Մայր  Աթոռ այցելության ավանդույթը այժմ վերականգնվել է: Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց շրջանավարտներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն արգենտինահայ համայնքի առավել աշխուժացմանը և հայրենիքի հզորացմանը:

vehapar IMM

Հանդիպմանը Հայոց Հովվապետը գուհանակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր պահպանմամբ, ինչի ականատեսն ու վկան է եղել Արգենտինա կատարած իր հովվապետական այցելությունների ժամանակ:

Juan Balian Etchmidzin

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց երիտասարդների հարցերին։ Արգենտինահայ պատանիները մասնավորապես հետաքրքրվում էին, թե ինչպե՛ս է Նորին Սրբությունը ընտրել հոգևորականի ուղին և ներկայումս ինչպիսի՛ն է հովվապետական ծառայությունը։

Surp Gaiane con velas

Alumnos Etchmiadzin    alumnas IMM etchmiadzin

 

 

 

 

 

 

 

alumnas IMM etchmiadzin.jpeg2alumnos Etchmiadzin IMM

 

 

 

 

 

 

 

IMM ETchmiadzin adentro grupal

Վերջում Նորին Սրբությունը ուխտավոր հայորդիներին մաղթեց Աստծո զորկացությունն ու պահպանությունը

 

Más leídas