SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 28 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյանին
03 de Julio de 2021
Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց նորաօծ Տ Աթանաս աբեղաՍարգսյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Srpazan-Artsaj
Հայր Աթանասը վերջերս է արժանացել քահանայական կոչման Գանձասարի վանքում և քառասնօրյա պահեցողության շրջանն անցկացրել Դադիվանքում։
 
Հանդիպման սկզբում Վրթանես եպիսկոպոսը ներկայացրեց Հայր Աթանասին՝ անդրադառնալով Հայր Սուրբի ծառայությանը նախ ՀՀ Զինված ուժերի Հոգևոր Առաջնորդությունում և ապա Արցախի թեմում:
 
Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծեց, որ Հայր Աթանասն իր ծառայությամբ մշտապես արդարացրել է հոգևոր առաջնորդի սպասելիքները և ամենուրեք արժանացել հարգանքի ու բարձր գնահատանքի։
Etchmiadzin vehapar-apega
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրական իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց Հայր Աթանասին ձեռնադրության և անդրանիկ պատարագի մատուցման առիթով։
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց երիտասարդ եկեղեցականին Դադիվանքում դժվարին պայմաններում նվիրյալ ծառայության և դրսևորած բարձր պատասխանատվության համար։ 
 
Վեհափառ Հայրապետը Արցախի թեմի առաջնորդի հետ զրույցում անդրադարձ կատարեց Դադիվանքում բնակվող եկեղեցականների ծառայության պայմաններին, վանքի հոգևոր առաքելությանը և ուխտավորների այցելություններին խոչընդոտող հանգամանքներին և
այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում առկա դժվարությունները կհարթվեն:
 
Վերջում Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ Աթանաս աբեղային՝ մաղթելով ամուր հավատ և բեղուն հոգևոր սպասավորություն ի փառս Աստծո և ի պայծառություն Հայոց Եկեղեցու։
Más leídas