SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 29 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է
27 de Mayo de 2021

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում

Más leídas