SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 23 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
23 de Febrero de 2021

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց  Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

kerakuin Jorhurt 0221

Մինչ օրակարգին անդրադառնալը ժողովականները աղոթեցին անցյալ տարի ի Տեր ննջած և արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին բերեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը։

Ժողովի ընթացքում մասնավոր քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների հետ առնչված խնդիրները, անդրադարձ կկատարվի առկա կացության մեջ արտագաղթի վտանգին, Արցախի սրբավայրերի պաշտպանության և պահպանության ուղղությամբ իրականացված քայլերին, հետպատերազմյան և համավարակային պայմաններում Եկեղեցու հովվական խնամքի և ծիսական կյանքի կազմակերպմանը վերաբերող  հարցերին։

kerakuin Jorhurt0221b

Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող  զեկույցներ։

Más leídas