SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 04 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
15 de Febrero de 2021

Սիրելի բարեպաշտ զաւակներ Մեր,

Սկսուել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգութեան ցաւը մեր հոգիներում։ Արցախի եւ մեր ազատ ու անկախ ապրելու իրաւունքի համար մղուող պատերազմում հերոսաբար զոհուեցին մեր բազում զաւակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձութիւնները որոշապէս նաեւ հետեւանք էին Քրիստոսապատուէր սիրուց հեռանալու, անհամերաշխութեան, ներքին ու արտաքին անվտանգութեան ու սպառնալիքների դէմ զգօնութեան պակասի, ազգային արժէքների շուրջ համախումբ եւ միակամ լինելու նախանձախնդրութեան տկարացման։

Հոգեւոր կեանքի այս առանձնայատուկ ժամանակաընթացքի մէջ կոչուած ենք զղջման ու ապաշխարութեան զգացումներով ընթանալու ինքնաքննութեան, սխալներին անդրադառնալու, թերութիւնները սրբագրելու լուսաւոր ուղիով՝ ունկնդիր առաքեալի պատգամին. «Ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից» (Գործք Գ 19-20)։ Ապաշխարութիւնը տկարութիւնից նորոգութիւն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործւում է, նուիրագործւում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դէպի կատարելութիւն։ Անկեղծ եւ սրտաբուխ ապաշխարութիւնը Տիրոջ գթութիւնն է տարածում հաւատացեալի եւ ժողովրդի կեանքում՝ հեռացնելով չարի փորձութիւններից։ Սուրբ Յովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարութեանը միանում է Աստծոյ բարեգթութիւնը, որով յեղւում են երկնային ողորմութիւնը, տէրունապարգեւ մխիթարութիւնն ու շնորհները։ Երկնային օրհնութիւնների ու բարիքների աղբիւրը նաեւ ազգի կեանքում բացւում է համընդհանուր ապաշխարութեան ու զղջման միջոցով, ինչպէս որ Աստուած խոստանում է Սուրբ Գրքում. «Եթէ Իմ ժողովուրդը, որի վրայ Իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ Իմ երեսը փնտրի ու հետ դառնայ իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, մեծ Պահքի կարեւոր այս ժամանակահատուածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարութեամբ մեր հոգու եւ կեանքի մաքրման համար եւ ընթանանք աստուածահաճոյ ճանապարհով։ Այս գիտակցութեամբ եւ Աստծոյ օգնականութեամբ մենք կարող կը լինենք հոգեւոր զօրութիւն եւ ուժ գտնել՝ յաղթահարելու մեր երկրի հասարակական կեանքում լարուած իրավիճակը, յառնած բազմաթիւ հիմնախնդիրներն ու մարտահրաւէրները եւ շարունակել մեր ստեղծագործ, հաւատաւոր կեանքի ընթացքը։

Մեր սրտաբուխ աղօթքն ենք վերառաքում առ Բարձրեալն Աստուած, որ Իր բազում ողորմութիւնները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի վշտացեալ սրտերին եւ Իր գթառատութիւնն ու պահպանութիւնը տարածի աշխարհասփիւռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրայ։ Թող Աստծոյ բարի հայեացքի ներքոյ Տիրոջ զօրակցութեամբ իրականութիւն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղութիւններից ու դժուարութիւններից յառնելու դէպի բարձունքը յաղթանակների եւ յաջողութիւնների՝ ի զօրացումն մեր պետութեան եւ ի բարօրութիւն ազգիս։ Եւ թող մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի սէրը եւ երկնապարգեւ շնորհները միշտ լինեն մեզ հետ եւ ամէնքի. ամէն։

Más leídas