SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
EDICIONES
Temp.: -
Hum.: -
Sábado 23 de Agosto - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - Armenia Aeterna
Քիմ Քարդաշյան
21 de Julio de 2025

Քիմ Քարդաշյանը ներկայացրեց Armenia Aeterna-ն իր 356 միլիոն հետևորդներին:

Հայ-ամերիկացի աստղ և գործարարուհի Քիմ Քարդաշյանը վերջերս Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով մի շատ հատուկ նվեր՝ պատմական բացառիկ հրատարակություն՝ Armenia Aeterna-ն։

Իր Ինստագրամ սթորիում, որտեղ նրան հետևում են ավելի քան 356 միլիոն օգտատերեր, Քարդաշյանն ասաց․

«Տեսեք ինչքան զարմանալի է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ ուղարկել են այս հսկայական օրինակն, որը ներառում է Հայաստանի ամբողջ պատմությունը՝ պայմանագրեր, հողային զիջումներ, քարտեզներ, կրոնական փաստաթղթեր և մեր մշակույթի համար այդքան կարևոր համաձայնագրեր։ Ամեն ինչ հայերեն է, բայց սա ինձ շատ հետաքրքրեց։ Այս հանրագիտարանն այժմ, կարծում եմ, վաճառքի է հանված և իսկապես մանրամասն ներկայացնում է ողջ հայկական պատմությունը՝ անգլերենով։ Շատ կարևոր և հիասքանչ է սա տեսնել»։

Armenia Aeterna-ն՝ Արգենտինայում ապրողների համար մեծ պատիվ էր ներկա գտնվել 2024 թվականի Բուենոս Այրեսի Միջազգային Գրքի Տոնավաճառում կայացած շնորհանդեսին։ Նախապես այն ներկայացվել էր 2022-ին Ֆրանկֆուրտի Գրքի Տոնավաճառում։

Armenia Aeterna-ն հիասքանչ ստեղծագործություն է՝ նվիրված աշխարհի ամենահին պետություններից մեկի՝ Հայաստանի ծագմանը և պատմական զարգացմանը։ 41 հիմնական պատմական փաստաթղթերի միջոցով ներկայացվում է հայ ժողովրդի մշտական պայքարը գոյատևման համար՝ պահպանելով իր ինքնությունն ու անկախությունը։

Հետազոտություն, որը չեղածն ի հայտ բերեց

Այս նախագիծը մի քանի տարվա գիտական աշխատանքների արդյունք է՝ ղեկավարությամբ պրոֆ. Ջուստո Թրայնա (Սորբոնի համալսարան) և պրոֆ. Ալդո Ֆերարի (Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարան), համագործակցությամբ դոկտոր Իմմակոլատա Էրամոյի (Բարիի համալսարան) և դոկտոր Պաոլո Լուկայի (Կա Ֆոսկարի)։

Ուսումնասիրությունները կատարվել են ավելի քան 20 արխիվներում՝ Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում, ԽՍՀՄ-ում և այլուր։ Հատուկ հրատարակությունը սահմանափակվում է 991 հատ թվարկված և նոտարի կողմից վկայագրված օրինակով, ինչպես նաև ունի 25 օրինակով բացառիկ շքեղ տարբերակ՝ պատրաստված թանկարժեք մետաղներով։

Միջազգային ճանաչում

2019-ին նախագծի հեղինակները՝ Միգել Ուգեթը և Ալեքս Նահապետյանը, այցելեցին Հայաստան՝ ներկայացնելու գիրքը։

Գլխավոր էջի մոդելները՝ պատրաստված կաշվից և ՀՀ զինանշանով, նվիրաբերվեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մատենադարանին։

2022-ին, արդեն պատրաստ գործը կրկին հանձնվեց Գարեգին Բ-ին՝ ուղեկցող ուսումնասիրական գրքով, որն ըստ հերթականության բացատրում է բոլոր փաստաթղթերը։ Նույն թվականին հեղինակները մեկնել էին Լիսաբոն, որտեղ օրինակ էին նվիրել Կալուստ Գյուլբենկյան հիմնադրամին։

Այսօր օրինակներ պահվում են Հայաստանի դեսպանատներում Արգենտինայում և Ուրուգվայում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքորդների մոտ, ովքեր ակտիվորեն աջակցում են գրքի տարածմանը։

-----------------------------------------------------------------------------

Armenia Aeterna-ն, առանց կասկածի, հավերժական ու անգնահատելի արժեք ունեցող ստեղծագործություն է, որը մեր օրերում առավել քան երբևէ կարևոր նշանակություն ունի։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝
📧 anahabetian@encyclopaediamundi.com 

Շապիկի լուսանկար՝ Armenpress

Más leídas