SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 04 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - «Հավերժական Հայաստանը»
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես
22 de Octubre de 2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի ևս մասնակցում էի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին` Հայաստանի ազգային տաղավարում մի շարք հայաստանյան հրատարակիչների հետ ցուցադրելով մեր հրատարակությունները։

Բացի գրքերի ցուցադրությունից ազգային տաղավարի հրատարակիչներն ու գրական գործակալները ակտիվ բանակցություններ էին վարում օտար հրատարակչությունների ներկայացուցիչների հետ` վաճառելու և կամ ձեռք բերելու այս կամ այն գրքի թարգմանության և հրատարակության հեղինակային իրավունքը։libro 1Բայց սրա մասին չէ խոսքս։ Մինչ բուն ցուցադրության բացումը, երբ հնարավորություն ունեինք այցելելու տաղավար` հետևելու պատրաստման գործընթացին և տեղադրելու գրքերը ցուցափեղկերին, ուշադրությունս գրավեց Հայաստանի ազգային տաղավարի ճիշտ դիմացի փոքրիկ տաղավարը, որը ձևավորված էր Հայաստանի դրոշով և զինանշանով։

alex libroՕտար ափերում Հայրենիքի դրոշը և զինանշանը մի տեսակ յուրահատուկ ինքնավստահություն էր ներշնչում։ Հետաքրքրական այն էր, որ տաղավարում ցուցադրվում էր մեկ գիրք`  «Հավերժական Հայաստանը» մեծադիր, հաստափոր, հնաոճ և ճոխ տեսքով, որի շապիկին փակցված էր Հայաստանի մեծադիր զինանշանը։

Նախորդ օրը արդեն իսկ հասցրել էի ծանոթանալ տիկին Սուսաննա Նահապետյանի և իր ընտանիքի հետ։ Տիկին Սուսաննայի հետ շփումը ակնհայտ զգացնել էր տալիս նրա անսահման սերը առ Հայրենին և Առաքելական Սուրբ Եկեղեցին։stand frankfurtԱրժանավոր մոր զավակ է նաև որդին` Ալեքսը, որի տքնաջան կազմակերպչական աշխատանքի արդյունք կարելի է համարել այս հատորը։ Երբ թերթեցի վերոնշված գիրքը, տիկին Սուսաննան մանրամասնորեն ներկայացնում էր գրքի ստեղծման պատմությունը` էջ առ էջ ներկայացնելով ու լուսաբանելով գրքում ներառված փաստաթղթերի բովանդակությունը։

Գրքում ներկայացված միջնադարյան բոլոր փաստաթղթերը ներկայացնում էին հայ ժողովրդի հարաբերությունները օտարների հետ։

Այս գրքի առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթերի ժողովածուն ուղեկցվում էր մեկ այլ գեղեցիկ, հարուստ բովանդակությամբ գրքով, որտեղ օտարերկրացի ժամանակակից հայտնի երկու պատմաբաններ առավել մանրամասնությամբ էին մեկնաբանում հատորում ներառված փաստաթղթերը և դրանց առնչվող պատմությունները։libro desplegadoՇատ կարևոր է, որ վերոնկարագրված տեքստերի հեղինակները հայտնի օտարերկրացի պատմաբաններ են, որով և կարող ենք վստահ լինել, որ նյութերի մեկնաբանությունները անաչառ են և բացառապես գիտական։

Հաջողված հրատարակություն է, հպարտություն ներշնչող, նաև պատմության լավ ուսուցիչ և ապագայի լավ խորհրդատու։ Ուրախալի է, որ այս ընտանիքը կարողացել է մուտք գործել աշխարհի բազմաթիվ պահոցներ, ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները և սեփական միջոցներով ընթերցողի սեղանին դնել այս արժեքավոր հրատարակությունը, ընդ որում` բազմալեզու։

Անշուշտ հատորում ներառված նյութը չի սպառում հայ և օտար ժողովուրդների կապերը արտացոլող փաստաթղթերը, վիմագիր արձանագրությունները և այլն։equipo aeternaՍակայն եղածն արդեն իսկ բավարար է, որ ընթերցողն ամբողջական պատկերացում կազմի Հայաստանի և հայ ժողովրդի մասին` համաշխարհային պատմության մեջ հատուկ ամրագրելով այն տեղը, որին արժանի է։


Ավարտեմ խորենացիական. <<Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…>> ։

Արարատ քահանա Պողոսյան
Ս. Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն

Más leídas