SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 26 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - Բրազիլ
Մանկապատանեկան երգչախումբ
14 de Octubre de 2022

Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու մեջ հանդիսապետությամբ բարեջան առաջնորդ Գրշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյանի տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին, ինչպես նաեւ տեղի բրազիլահայ համայնքին եւ աշխարհասփյուռ հայությանը։

braziliayi-hayoc-tem-2Հայկական սփյուռքի կարեւորագույն կենտրոններից է դարձել բրազիլահայ համայնքը, տեղի հայկական եկեղեցին եւ նրա հոգեւորականներն առ այսօր պատվով են պահպանում հայ լեզուն, հայ կրոնը եւ հայկական մշակույթը…տարբեր թեմաներով անդրադարձել ենք Բրազիլիայի Հայոց թեմում կատարված այն մեծ աշխատանքներին, որոնք ի կատար է ածվում թեմակալ առաջնորդ Նարեկ սրբազանի գլխավորությամբ։ Հենց սրբազանի անմիջական ղեկավարությամբ էլ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել՝ ի բարօրություն հայ ժողովրդին եւ հայկական բանակին։braziliayi-hayoc-tem-4Սուրբ Գեւորգ եկեղեցու հարկից ներս հավաքված հավատացյալները ունկնդրել են կազմակերպված գեղեցիկ միջոցառումը, որտեղ Հայ Ազգային Դուրյան Վարժարանի սաներից կազմված թեմապատկան «Երիտասարդաց ձայն» երգչախումբը՝ խմբավարությամբ Նարեկ սրբազանի, հանդես է եկել մի շարք մշակութային համարներով, կատարել են համարներ Կոմիտասից։ Աշակերտները խորը քննությամբ բացատրել են, թե այսօր իրենց կյանքում ինչպիսի կարեւորություն ունի հայոց լեզուն, ինչպիսի անփոխարինելի օջախ է դարձել հայկական եկեղեցին իրենց համար։ Ընթերցվել են նաեւ ազգային-հայրենասիրական ստեղծագործություններից հատվածներ, երգչախումբը հանդես է եկել մի շարք հոգեւոր շարականներով՝ նվիրելով արցախյան պատերազմների ժամանակ նահատակված տղաների հոգիների խաղաղության համար, հնչել են նաեւ ոգեկոչման ազգային երգեր՝ նվիրված մեր կենդանի հերոսներին։

«Սիրելի՛ հավատացյալներ, այսօրվա տեղի ունեցած այս գեղեցիկ միջոցառման գերագույն նպատակը եւ իմաստը մեկն էր, ձեզ ցույց տալ, որ մենք ամուր ենք, մեր լեզուն, աղոթքը եւ երգը զորավոր է, եւ որքան էլ, որ փորձեն հային արմատախիլ անել այս աշխարհից, ի վերջո պետք է հասկանան, որ անկարող են…մենք եղել ենք, կանք ու հավիտյանս լինելու ենք։ Այս օրերին նայելով, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, մեր հոգում լցվում է զարմանքի խորը զգացողություն, ամբողջ աշխարհն այսօր կանգնած է մեր երկրում տեղի ունեցող պատերազմի կողքին, բոլորը դատապարտում են այս պատերազմը. լրատվական դաշտից եւ քաղաքական բոլոր ամբիոններից սկսած մարդիկ բարձրացնում են հարցեր, առաջ ենք քաշում ռազմական հանցագործությունների բազում վկայություններ, որոնք, ցավոք, երբեք լուրջ իմաստով չբարձրացվեցին արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է աշխարհը այսքան երկերեսանի, ինչու պետք է մի քանի հայ զինվորների գերի վերցնելով անմարդկային տանջանքների ենթարկեն։ Ո՞ւր է աշխարհ քո արդարությունը, ո՞ւր են մնացել այն բարձր արժեքները, որոնցով այսօր շարունակում ես ժողովուրդներին դաստիարակել։

braziliayi-hayoc-tem-3Չի՛ լինելու մեր երազած խաղաղությունը, վերջին դեպքերը ապացույցը եղան, որ մենք թուրք ժողովուրդի հետ երբե՛ք չենք կարող բարեկամ լինել եւ սա հայտարարում եմ այս տաճարում, մեր պայքարը շարունակվում է, մեր հերոս տղաների սուրբ արյան վրայով ոչ ոք չի՛ կարող քայլել։ Մեր լուսահոգի տղաները չունեն ոչինչի կարիք, աղոթքի կարիք էլ չունեն, որովհետեւ նրանք Աստծո գրկում են, լավ ու ապահով ու արդար մի վայրում, պարզապես նրանք ունեն մի բանի կարիք՝ պատիվը վերականգնելու անհրաժեշտություն ունեն. նրանք պատվով են նահատակվել՝ փորձելով վեր պահել մեր պատիվը։ Այս միջոցառումը կրոնական եւ հայրենասիրական պայքարի ոգին բարձրացնելու համար էր, պայքար, որ առ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ հայի մեջ չվերականգնվեն իրարու հանդեպ հարգանքը, սերը եւ նվիրվածությունը։ Այս հատկանիշները պատերազմելու եւ հաղթանակելու կարեւորագույն ցուցիչներն են»,-հնչեց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում՝ Սրբազան հոր քարոզի ժամանակ։

Սեփ. լր.

© 1998 - 2022 Առավոտ – 

Más leídas