SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 18 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - ՌԱԿ Մամուլ
Խմբագիրներու Հանդիպում
19 de Noviembre de 2021

Չորեքշաբթի 17 Նոյեմբեր ին տեղի ունեցաւ ՌԱԿ-ի Համադրուած Մամուլի՝ խմբագրական պատասխանատուներուն և խմբագիրներուն հերթական առցանց հանդիպումը: Zoom-ի միջոցաւ կազմակերպուած այս հանդիպման այս անգամ կը մասնակցէին “Ազգ”ի, “Ապագայ” ի, “Զարթօնք”- ի,”Պայքար”-ի, ”Սարտարապատ”-ի և “The Armenian Mirror Spectator”- ի պատասխանատուները:

Ժողովի ուշադրութեան առարկայ եղան ազգային կեանքի ընթացիկ նիւթերը կիզակէտ ունենալով այս օրերուն Սիւնիքի մէջ տեղի ունեցող զինուորական և քաղաքական լուրջ զարգացումները: Համազգային գօտեպնդում պահանջող այս չափազանց վտանգաւոր և օրհասական կացութեան առջև, ժողովը քննարկեց մամուլը տեղեկատուական ազդու զօրաշարժի ենթարկելու տարբեր միջոցներ և առաւ որոշումներ:

Նաև յատուկ նկատառումով վեր առնուեցաւ Երուսաղէմի կալուածի վարձակալութեան լուրջ հարցը: Սոյն տագնապին հետ առնչուող վկայութիւններուն և վաւերական տուեալներուն լոյսին տակ հանրութիւնը պիտի լուսաբանուի և լուծման պատասխանատու տարբերակներ պիտի առաջարկուին:

Más leídas