SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Sábado 20 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - ՑԱՒԱԿՑԱԳԻՐ
ԸՆԿ. ԱՐԱ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ
11 de Mayo de 2021

                                  ՑԱՒԱԿՑԱԳԻՐ ԸՆԿ. ԱՐԱ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ

                             -----------------------------------------------------------------------------------------------------------------

ՌԱԿ Ամմանի Վահան Թէքէեան Ակումբի Վարչութեան եւ բոլոր անդամներու կողմէ մեր ցաւն ու սաստիկ յուզումը կ'արտայայտենք ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան կարկառուն անդամ, գաղափարի անխոնջ ու անվարան ներկայացուցիչ, ինչպէս եւ յարգարժան մտաւորական Ընկ. Արա Ահարոնեանի անժամանակ մահուան տխուր առիթով:

Ընկ. Արա Ահարոնեանի կողմէ կատարուող ընթացիք աշխատանքներու, ինչպէս եւ իր կողմէ պատրաստուած մօտ եւ հեռու ժամանակներու լայնածաւալ ծրագիրները միանշանակ իր շօշափելի ներկայութեանը պիտի կարօտին:

Շատ եւ շատ պիտի ուզէինք շարունակ օգտուիլ իր ունեցած անգնահատելի զոհողութիւններէն, Հայ ազգի համար հագեցած պոտենցեալ նուիրումներէն, եւ ներկայ սերունդի ներկայացուցիչներու մէջ ազգային ոգի եւ համահայկական գաղափարախօսութիւն սերմանելու անզուգական տենչէն եւ ծարաւէն:

ՌԱԿ-ի Երախտաւորներու կեանքի եւ գործունէութեանց մասին իր տարած լայնածաւալ աշխատանքներով, գաղափարապաշտ ընկ. Արան Մարգարիտեայ ճանապարհ մը բացաւ մատղաշ սերնդի ներկայացուցիչներուն, ուրուագծելու ժողովրդավարական սկզբունքներով սերմանուած իրենց գաղափարական ուղին:

ՌԱԿ Ամմանի Վահան Թէքէեան Ակումբի անդամները հիացմունքով ոգեշնչուած եւ տպաւորուած են Արա-ի որդեգրած անշեղ, հետեւողական, ողջունող եւ շօշափելի յաջողութիւններուն:

Վարչութիւնս մեծապէս ողջունած էր ՌԱԿ Կեդր. Վարչութեան կողմէ Ընկ. Արա-ին վստահուած Հայ Դատի Խորհրդի գործադիր մարմնի անդամներու աշխատանքները կարգաւորող մեծ յանձնարարութիւնը: Քաջ վստահ ենք, որ Ընկ. Արա-ի մահուան այս անժամանակ եւ շփօթայարոյց իրավիճակը մեծ գիտակցութեամբ եւ զգօնունեամբ պիտի դիտարկուի գործադիր մարմնի անդամներու կողմէ, եւ իր բացակայութիւնը բոլորի անխոնջ աշխատանքներով պիտի համալրուի, եւ ընդունելի ընթացքով շարունակուի:

Այս տխուր առիթով մեր բոլորի խորզգաց ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալ Ընկերոջ Ընտանիքի անդամներուն, հարազատներուն, ՌԱԿ Կեդր. Վարչութեան եւ բոլոր գաղափարի Ընկերներուն:

Աստուած հոգին լուսաւորէ մեր սիրելի Ընկերոջ:

                                                                        Ի դիմաց

                        ՌԱԿ Ամմանի Վահան Թէքէեան Մշակութային Միութեան Վարչութեան

                                                                                                                                                  Ներսէս Ներսէսեան

                                                                                                                                                        Ատենապետ

08 Մայիս 2021

Ամման

Más leídas