SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Lunes 29 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - Գորբաչով
Հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը
11 de Enero de 2021

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ գտնելու լուծում՝ «առանց հաղթողների և պարտվածների»: «Արմենպրես֊ի» փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ բարդ հարց է, հին, արմատներով դեպի անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին` գտնելու լուծումը»,- նշել է Գորբաչովը, որը ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին, երբ սկսվել է Ղարաբաղյան հակամարտությունը:

Խորհրդային նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է չկանգնել դրա վրա, չթողնել խնդիրը չլուծված ևս մեկ տասնամյակ:

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա աջակցել, բայց հիմնական դերակատարումը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել իրականացնել բանակցություններ այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լուծումը պետք է համապատասխանի երկու կողմերի հետաքրքրություններին, առանց հաղթողների և պարտվածների»,- ասել է Միխայիլ Գորբաչովը:

Más leídas