SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 13 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտ
Հայ-Ռուսական համալսարանը և Ցյուրիխի համալսարանը կհամագործակցեն
26 de Diciembre de 2020
Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը՝ Ցյուրիխի համալսարանի Արևելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ, ստացել է ԱՊՀ պետությունների համար նախատեսված և Ժնևի համալսարանի կողմից համակարգվող հետազոտական դրամաշնորհ։
 
ՀՌՀ-ի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի հաղթած ծրագրի թեման է «ԵՄ աշխարհաքաղաքական ապագան. ԵՄ-ի քաղաքականության  հեռանկարների քարտեզագրումն արևելյան հարևանության տարածաշրջանում», որի տևողությունը 18 ամիս է և այդ ընթացքում նախատեսվում
 
 է անցկացնել երկու կոնֆերանս Հայ-Ռուսական համալսարանում և Ցյուրիխի համալսարանում։
 
Նշենք նաև, որ Ժնևի համալսարանը Շվեյցարիայի ակադեմիական հաստատություններից և իրենց հետ համատեղ ծրագիր ներկայացրած 7 երկրներից ստացել էր 31 հայտ, որից ֆինանսավորում է ստացել միայն մեկ երրորդը։
 
Վերոնշյալ դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է Շվեյցարիայի  և մի շարք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի գիտական կենտրոնների միջև նախագծերի առաջնային ֆինանսավորման համար։
Más leídas