SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 29 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
Սահմանապահ մարտական հենակետերը ապահովվում են արեւային շարժական էլեկտրակայաններով
26 de Diciembre de 2020

Օրերս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, հայաստանցի և արտերկրում բնակվող մի խումբ հայ բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սահմանապահ մարտական հենակետերը արևային շարժական կայաններով ապահովելու խնդիրը:

Մարզպետարանը տեղեկացնում է, որ բարերարների խումբը անմիջապես ձեռնամուխ է եղել նախաձեռնության իրականացմանը, և դեկտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությանը նվիրատվության կարգով արդեն հանձնվել են արեւային շարժական էլեկտրակայաններ: Դրանք առաջիկայում կտեղակայվեն սահմանապահ մարտական հենակետերում։
 
ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զորամասի կապի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ կորպուսի հրամանատարությանն է հանձնվել արեւային շարժական 20 էլետրակայան, որոնք ծառայելու են ռադիոկայանի մարտկոցների, սահմանապահ անձնակազմեր
 
ի բջջային հեռախոսների լիցքավորման, գիշերային լուսավորության եւ տեխնիկական այլ խնդիրների ապահովման համար։ Շարժական արեւային յուրաքանչյուր էլեկտրակայան ապահովում է 600 վատտ ժամ հզորություն։
 
Ինչպես ներկայացրեց բարեգործական նախաձեռնության խմբի ներկայացուցիչ Հարություն Պողոսյանը, ձեռնարկին մասնակցել
 
 են կանադահայեր Դավիթ Պետրոսյանը, Գառնիկ Ղարիբյանը, «Ռադիովան» ընկերությունը, Հայաստանից՝ Տիգրան Պետրոսյանը, Աննա, Կատյա եւ Անահիտ Գիշյանները, Հրայր Ասլանյանը, Շուշանիկ Արեւշատյանը, Արմեն Այվազյանը, ամերիկահայ եւ ֆրանսահայ այլ բարերարներ։
Դրվատելով բարերարների կարեւորագույն ձեռնարկը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հավելեց, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ավարտից հետո մեր հայրենակիցները շարունակում են միջոցներ տրամադրել Հայոց բանակի հզորացման եւ արդիականացման համար։
 
«Բարեգործական կարգով միջոցներ տրամադրում են ինչպես Գեղարքունիքի մարզից արտերկրում ապրող եւ աշխատող անձինք, այնպես էլ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Հայաստանում բնակվող քաղաքացիներ։ Այսօրվա ձեռնարկը եւս մեկ անգամ փաստում է, որ համայն հայությունը ոչ միայն մտահոգ է հայրենիքի ճակատագրով, այլ նաեւ Հայոց բանակի հզորացումն ու արդիականացումը համարում է իր պարտքը»,-նշել է Գնել Սանոսյանը։
 
ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն բարձրացնում է սահմանապահ զինվորների անվտանգությունը, սահմանների ամրության եւ հուսալիության աստիճանը։
 
«Ամեն օր ու ժամ մենք պետք է ավելի ամրացնենք մեր սահմանները, հզորացնենք ու արդիականացնենք մեր բանակը ինչպես ժամանակակից սպառազինությամբ, այնպես էլ՝ տեխնիկական միջոցներով։ Մեր ամենօրյա դիտարկումների հիման վրա հստակեցնելու ենք մեր պահանջները եւ փորձելու ենք ձեռք բերել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ուրախ ենք, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներն իրենց անշահախնդիր մասնակցությունն են բերում ազգապահպան ու հայրենանվեր այս գործին»,-ասել է Արայիկ Հարությունյանը։
 
Բարեգործական խմբի ներկայացուցիչների հավաստամամբ՝ իրենք շարունակելու են համագործակցությունը բանակային երկրորդ կորպուսի եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ՝ հանգանակելով նոր միջոցներ եւ դրանք ուղղելով Հայոց բանակի հզորացմանն ուղղված խնդիրների հստակ կատարմանը։
 
Más leídas