Թումոյի հաջողության գրավականներից է հուսալի գործընկերների աջակցությունը, և առաջին հերթին ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր վաղեմի ընկեր ՀԲԸՄ-ին

Գրեթե մեկ տասնամյակ տևող ամուր համագործակցության հիմքում ՀԲԸՄ աջակցությամբ բացված երկու Թումո կենտրոններն են: Համագործակցություն, որը նպաստել է Հայաստանում Թումոյի ցանցի ընդլայնմանն ու ավելի շատ դռներ բացել հազարավոր պատանիների առջև, որոնք ամեն օր կառուցում են իրենց մեծ ապագան:

Համագործակցություն, առանց որի Թումո Հայաստան նախաձեռնությունն այսօրվանը չէր լինի:

Այս յուրահատուկ գործընկերությունը նշելու համար պտտում ենք հիշողության անիվը` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Թումո Գյումրիի հիմնադրման առաջին փուլից, Ստեփանակերտի մեր կենտրոնի բացումից մինչև Թումո Հայաստան նախաձեռնություն:

Եթե դուք նույնպես ցանկանում եք միանալ Թումոյի առաքելությանը և աջակցել մեզ, ապա կարող եք նվիրաբերել՝ այցելելով armenia.tumo.org
