SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 07 de Mayo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Վասն Հայրենյաց»
ՀՀ դրոշը կտեղադրվի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում
12 de Marzo de 2023

Հայոց Եռագույնի Տեղադրման մեր հաջորդ Հասցեն Գեղարքունիքի Մարզի Սահմանամերձ Արտանիշ Գյուղն է:

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» Հայաստանի սահմանամերձ գյուղերի մեջ ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնության մեր երկրորդ հասցեն է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղը: 

Մենք, ազնիվ գործակցությամբ գյուղապետ՝ Ռոբերտ Շուշանյանի, արդեն ընտրել ենք գյուղի մեջ մեր Հայրենիքի դրոշը բարձրացնելու հարմար վայրը՝ գյուղի Ս. Հովհաննես գողտրիկ եկեղեցու հարևանությամբ:

Դրոշի տեղադրման արարողությունը, տեղի կունենա մարտի 25-ին ժամը 13։00-ին, որ կուղեկցվի մշակութային համարներով: Արարողության սիրով հրավիրված է յուրաքանչյուր հայրենատեր հայորդի:

Արտանիշ գյուղում ՀՀ դրոշը տեղադրվում է Ֆլորիդա, ԱՄՆ-ից Ռոդրիգո և Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում առաջինդրոշը տեղադրվել է մարտի 5-ին Շիրակի մարզիսահմանամերձ Անիպեմզա գյուղում։

ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ Ազգային Համախմբման Շարժման 

Más leídas