SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 19 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հայաստան
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես
19 de Octubre de 2022

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:

489BB320-0DD1-4B50-A017-E34270432E33

Մեր տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Հինգ օրում այդ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 7 հազար ցուցադրողներ աշխարհի 100 երկրներից:

F95BA2E5-0333-49E6-AC2B-8FF39B2ECD9A

Ցուցահանդեսում ներկայացված են վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ազգային տաղավար ունենալու նպատակն է, որ հայաստանյան գրական գործակալները և հրատարակիչները կարողանան իրենց հանդիպումներն ազատորեն անցկացնել մեր տաղավարում, ներկայացնել իրենց հրատարակությունները, գրողներին, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ:

31EB4A6C-7561-4A96-8CA8-4D9440FB40C4

Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն:

85EF93A7-9E0B-42A1-BA7F-721798C3099DԾրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (և ընթացքում է) 67 գիրք 20-ից ավելի լեզուներով:

9149873A-1C98-4964-8021-5B2423C0DE9A

Հայաստանի տաղավարի հասցեն է` հոլ 4.0, C90:

Más leídas