SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 11 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Պետական նախարարի պաշտոն
Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին
04 de Octubre de 2022

Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ նշել է հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը, արձագանքելով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին` ստանձնելու Պետական նախարարի պաշտոնը։
 
«Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում,  քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված:
 
Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում: Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ողջ հայկական աշխարհում՝  հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը:
 
Ուշադրությամբ ծանոթացել եմ նախագահի առաջարկին: Պատրաստ կլինեմ դա ընդունել այն դեպքում, եթե մեր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները  լայն աջակցություն ունենան:
 
Ես պետք է համոզված լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին: Միայն այդ դեպքում իմ նշանակումն իմաստ կունենա:
 
Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո  կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել»,- ասված է Ռ. Վարդանյանի գրառման մեջ:
 
Más leídas