SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 28 de Marzo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱԿ հիմնադիրների հանդիպումը «Ազատագրական շարժման» ղեկավարության հետ
07 de Mayo de 2022

Նախաձեռնությամբ Հայաստանում Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրների խորհրդի, երեկ, մայիսի 6-ի հետմիջօրեին, «Ազգ»ի խմբագրության գրադարանում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում «Ազատագրական շարժման» համահիմնադիրներից Արա Զոհրաբյանի, Վազգեն Պետրոսյանի, Վահագն Չախալյանի եւ Սեւակ Հակոբյանի հետ։ ՌԱԿ հիմնադիրներից հանդիպմանը մասնակցում էին Գայանե Մուրադյանը, Սուրեն Սարգսյանը եւ Հակոբ Ավետիքյանը։

Շուրջ մեկուկես ժամ տեւած խորհրդակցության ընթացքում «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները, հյուրընկալողների խնդրանքով, ներկայացրեցին այն ելակետային սկզբունքները, որոնցով Շարժումը սկսել ու շարունակում է իր գործունեությունը, իսկ վերջին շրջանում՝ բավական աշխույժ կերպով։

thumbnail 20220506 162913Գոհունակությամբ հաստատելով, որ այդ սկզբունքները համահունչ են ՌԱԿ մոտեցումներին եւ ընդհանրապես ազգային ամուր պետականություն ունենալու համազգային տեսլականին, կողմերն անցան երկրում տիրող կացության քննությանը, կարծիքներ փոխանակեցին ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ «Ազատագրական շարժման», նախաձեռնած բողոքի շարժման մասին, տեսակետներ պարզեցին ստեղծված վիճակի հնարավոր հետեւանքների ու ելքերի վերաբերյալ։ Ընդգծվեց տագնապի հանգուցալուծման վերաբերյալ ծրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը։

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց կողմերի միջեւ խորհրդակցությունները պարբերական դարձնելու, տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ։

ՌԱԿ-ի ՀԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՄՈՒԼ

Más leídas