SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 24 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հայաստանի Հանրապետութեան նախագահ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը
07 de Noviembre de 2020

Սիրելի՛ հայրենակիցներ,
Աւելի քան մէկ ամիս է Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են
մղում, պատերազմ՝ սանձազերծուած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, պատերազմ՝ նաեւ
միջազգային ահաբեկչութեան դեմ:
Մեր քաջ զինուորականը եւ կամավորականը կռվում են անձնուրաց, առանց իրենց կեանքը
խնայելու:
Կռվում են հանուն ազատութեան եւ արժանապատուութեան, հանուն Հայրենիքի:
Խոնարհվում ենք մեր զոհուած հերոսների ու նրանց ընտանիքների առջեւ:
Իմ ցավաւցութիւնն եմ յայտնում բոլոր որդեկորոյս մայրերին ու հայրերին,
իրենց ամուսիններին կորցրած կանանց, եղբայրներին կորցրած քոյրերին, թոռներին կորցրած
տատիկներին ու պապիկներին...
Այս պատերազմում յաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր
մշակոյթը, մեր արժէքները, մեր հաւատքը, նշանակում է նաեւ ամէն ինչ անել, որ չլինի երկրորդ
ցեղասպանութիւն, նշանակում է նաեւ պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակուած
քաջերի յիշատակի...
Շուրջ 30 տարի առաջ սկսուած հայրենական պատերազմը շարունակվում է:
Ինձ յաճախ հարցրել են, թէ ինչպէ՞ս ենք կարողացել երկրաշարժից չբուժուած
վերքերով, աւերուած տնտեսութեամբ ու գրեթէ անզէն վիճակով 30 տարի առաջ յաղթել:
Գուցէ ոմանց մեր յաղթանակը իսկապէս անհնար էր թվում: Բայց ո՛չ մեզ:
30 տարի առաջ մենք չունեինք ուժեղ տնտեսութիւն, ճանապարհներ, վառելիք, չունեինք
բաւարար քանակութեամբ զէնք:
Սակայն հյաղթեցինք, որովհետեւ մենք ունեինք ամենահզօր զէնքը՝ մեզ, մեր միասնութիւնը:
Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրուայ յաղթանակի երաշխիքը:
Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնութիւնը:
Ուզում եմ հորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական եւ հասարակական գործիչներին՝
եղէ՛ք ժողովրդի պէս միասնական ու համախմբուած, հետեւե՛ք ժողովրդի օրինակին...

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի վրայ հարձակուած թշնամուց բացի մենք ունենք եւս մէկ թշնամի՝ կորոնավիրուսի
համավարակը, որը ամէն օր կեանքեր է խլում:
Ցավակցում եմ համավարակին զոհ գնացած մեր հայրենակիցների ընտանիքներին ու
հարազատներին:
Կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես, յաղթանակը կախուած է մեզնից՝ թէ որքան միասնական եւ համախմբուած, կազմակերպուած եւ կարգապահ կլինենք...
Ցանկանում եմ իմ առանձնայատուկ շնորհակալութիւնը յայտնել այդ պայքարի
առաջամարտիկներին՝ առողջապահութեան համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝
բժշկից մինչեւ բուժքոյր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնութեան վարորդ եւ
տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնուիրաբար պայքարում են
կորոնավիրուսի դեմ:
Նրանք մեկ ուրիշ ճակատի առաջին գծում են...

Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում,
Շնորհակալ եմ ձեր իւրաքանչիւր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացավութեան ու ջերմութեան, ձեր
համախմբվածութեան ու կազմակերպվածութեան համար, ձեր օգնութեան համար:
Օգնութիւն, որ ցուցաբերում եք տարբեր ձեւերով ու միջոցներով:
Շարունակէ՛ք Ձեր աջակցութիւնը՝ նիւթապէս ու բարոյապէս, նուիրատուութեամբ ու
բարեգործութեամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցութեամբ կամ հեռաւոր
ներկայութեամբ:
Ողջ հայութիւնը, գիտակցելով պահի լրջութիւնը եւ հայրենիքի շուրջ համախմբվելու
հրատապութիւնը, անմիջապէս լծուեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին,
որը վերածուել է համազգային շարժման։
Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նուիրատուներին՝ Սփիւռքից եւ Հայաստանից։
Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք
Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների
լուծմանը, աւերուած դպրոցների ու տների վերականգնմանը:
Կոչ եմ անում Հայաստանում եւ համայն սփիւռքում բնակվող բոլոր հայ գործարարներին,
բարերարներին, միությիւններին, կազմակերպութիւններին, անհատներին՝ անել
առաւելագոյնը հանուն հայ ժողովրդի անվտանգութեան։

Մեր յույսը մենք ենք եւ մեր իրական բարեկամները:
Միասի՛ն ենք կերտելու մեր յաղթանակը:
Աստուած պահապան Արցախին, Հայաստանին եւ մեր ողջ ժողովրդին:

Más leídas