SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 24 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Երեսուն տարվա պատմություն և իրականացրած շուրջ 1500 լայնածավալ ծրագիր
28 de Marzo de 2022

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրար է կամրջում Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, որի համախմբվածությամբ ու միասնականությամբ էլ իրագործում է հայրենիքի զարգացման ու կայացման, հասարակության համար կենսական կարևորություն ունեցող բազմաբնույթ ծրագրեր:  

Ներկայումս հիմնադրամն իրականացնում է լայնամասշտաբ այնպիսի  ծրագրեր, որոնց շնորհիվ  լուծվում են սահմանային  համայնքների տարաբնույթ խնդիրները: Սահմանին մոտ բնակավայրերի ջրամատակարարման շնորհիվ  ոռոգվում են հողատարածքներ, արևային վահանակների ու ջրատաքացուցիչների շնորհիվ համայնքի բնակիչները  տնտեսում են էլեկտրաէներգիան, ինչն էլ իր հերթին խթանում է գյուղական համայնքների զարգացումը: Հիմնադրամն առաջնահերթ լուծում է նաև  անօթևանների, մասնավորապես,  արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում   իրենց տները կորցրած արցախցիների, ինչպես նաև 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով Գյումրի քաղաքի տնակային ավաններում բնակվողների կացարանով ապահովելու խնդիրները՝ կանխելով ժողովրդագրությանը սպառնացող մարտահրավերները:

Հիմնադրամը հոգեբանական և բժշկական լուրջ աջակցություն է տրամադրում պատերազմում վիրավորված զինվորներին, ապահովելով նրանց վերին և ստորին  վերջույթների պրոթեզավորումը, ինչպես նաև ինտեգրումը հասարակություն, որն էլ տղաներին օգնում է  վերականգնվել ու հաստատակամ առաջ շարժվել:    Իրականացնելով մի շարք կարևոր սոցիալական ծրագրեր, մասնավորապես, պատերազմում զոհվածների  ընտանիքի անդամներին, նաև վիրավոր զինվորներին   օգնում է  ձեռք բերել նոր մասնագիտացումներ նորարարական ոլորտներում և ընդունվել աշխատանքի:

«Հայաստան» հիմնադրամն առաջիններից էր, ով օրհասական պահին ձեռք մեկնեց նաև Սփյուռքին՝ օգնելով Լիբանանի հայ համայնքին հաղթահարել քովիդյան ու Բեյրութի պայթյունի ճգնաժամային օրերը:

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ճգնաժամային օրերին, հիմնադրամն առաջին օրվանից ինքնակազմակերպվում ու գործի է դնում իր և համայն հայության ողջ ներուժը՝ ծանր օրերը հաղթահարելու համար:

Վերոնշյալ ծրագրերը հիմնադրամի նախաձեռնությունների  միայն փոքր մասն են կազմում, նրանք անվերջանալի են ու բազմազան, որի հիմքում ընկած է կառույցի թիմի նվիրական աշխատանքը:

«Հայաստան» հիմնադրամի ծավալած գործունեության ամբողջական պատկերի մասին խոսում են ստեղծման օրվանից առ այսօր իրականացրած նախագծերը, որոնց շնորհիվ հազարավոր մարդիկ վերադարձել են բնականոն կյանք, շարունակել ու շարունակում են ապրել ու զարգացնել  իրենց հայրենիքը:

«Հայաստան» հիմնադրամի ստեղծման պատմությունն ու իրականացրած ծրագրերը պատմական փաստերի տեսքով՝ կցած տեսանյութում:

Más leídas