SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 25 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Նախագահ Վահագն Խաչատուրյանը
Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին
17 de Marzo de 2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել նշանավոր գիտնական ու հասարակական գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին:

sergei hampattsumianԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և մյուս բանախոսները ներկայացրել են ականավոր գիտնականի կյանքն ու գործունեությունը, նրա թողած հարուստ ժառանգությունը:

vahakn 2Ընդգծվել է Սերգեյ Համբարձումյանի դերը մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման, աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ ԵՊՀ կապերի ամրապնդման, այն խոշոր գիտահետազոտական կենտրոն դարձնելու, երիտասարդ գիտնականների ուսուցման և պատրաստման գործում:

Բանախոսները նաև ընդգծել են նշանավոր գիտնականի հասարակական ակտիվ գործունեությունը:

Más leídas