SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 26 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - հագուստի ցուցադրություն
Արևիկ Սիմոնյանն
11 de Marzo de 2022

Առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ  նորաձևության Էլեմենտներով  համեմված ինտերակտիվ էքսպոզիցիա: Ցուցադրության հեղինակ «Kivera Naynomis»  հանրահայտ բրենդի հեղինակ,դիզայներ  Արևիկ Սիմոնյանն է:

       moda 1     moda3

Գաղափարի հիմքում ոչ թե  հագուստի ցուցադրությունն էր, այլ  հայկական մշակույթի պահպանման կարեւորությունը: Ազգային դետալներ, կորսված հայրենիքի ցավալի անցյալ, քրիստոնեական հավատքի ձգտում և խաչի զորություն` այս ամենի համադրության արդյունքում ծնված արվեստի նմուշները շատ դիպուկ նկարագրում են «Kivera Brand»-ի ցուցադրությունը:

                               moda 4                  moda 5

Դիզայները` Արևիկ Սիմոնյանը, պատերազմի ցավը և դրանից հետո կյանքը վերարժևորելու գաղափարը սահուն և նկատելի կերպով ներկայացրել էր ստեղծած իր բոլոր կերպարներում:

«Մենք կորցրել ենք մեր մշակութային  կոթողները, եկեղեցիները, արցախյան եդեմական հողերը: Մտածում էի, ինչպես կարող եմ աշխարհին ցույց տալ մեր բազամադարյա մշակույթը: Գուցե  զարմանալի լինի, թե ինչպես կարող ենք նորաձևության միջոցով մեր ձայնը լսելի դարձել: Բայց ես հավատում եմ դրան, որ եթե ամեն մեկս մեր գործով պայքարենք՝ ինչ-որ բան կարող ենք փոխել: Ես կարող էի միայն մշակույթով ու իմ գործով պայքարել»,֊ասում է Արևիկ Սիմոնյանը:

                                      moda 6                 moda 7

Դիզայները  Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր  8 սրահների: Յուրաքանչյուրը  ներկայացված էր  մի խորագրի ներքո:՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն»  «Մեղսագործություն»,«Ցավ»,«Կորոստ», «Դատարկություն»:  Ու այնքան պատկերավոր էր այդ ամենը ներկայացված,որ հանդիսատեսը մուտք գործելով այդ սենյակներ միանգամից ընկալում էր թե որ սրահում: Խորհրդավոր լուսավորություն հոգևոր երաժշտություն ու հոգևորի միաձուլում: Իսկ  ներկայացված  զգեստներն  իրենց գունային, դիզայներական  տարբեր լուծումները   ամբողջացնում էին հոգևորի ու նյութականի միաձուլումը և դիզայների հոգեվիճակը:

«Մեր նպատակը հավաքածուի հանրայնացումը  կամ նոր գաղափարների տարածումը չէր: Մեր նպատակի հիմքում մեր հավատքն էր:  Ուզում էինք ցույց տալ,որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ու դա պատահական չէ:Ուզում եմ,որ այս  ցուցադրությունից հանդիսատեսը  դուրս գալիս, ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու  մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,֊ասում է Արևիկը:

 Ցուցահանդեսը կրում է H2O  խորագիրը,ջուր որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում  արցունք, ուրախանում ենք ունենում ենք արցունք:Մենք կնքվում ենք ջրով․․․Իսկ այս  հավաքածուն  ստեղծելիս մենք փորձում էինք  այնպես մատուցել, որ հասկանային  գաղափարը:Սա  ավելի շատ զգայական ցուցահանդես  է,քան հագուստային»,֊ասում է գաղափարի համահեղինակ «Արունիկ» ֆոնդի հիմնադիր Արուսյակ Ստեփանյանը։

Այս ցուցադրությունն իր մասշտաբայնությամբ ու մատուցման ձևով տարբերվում էր մինչ այս եղած բոլոր ցուցադրություններից։  Տարբերվում էր նաև նրանով,որ  հագուստները ներկայացված էին,ոչ թե մոդելների, այլ մանեքեների միջոցով:

« Ցուցադրությունը  հոգուստի ու հոգևորի միաձումն է,մարդը գալիս  է աշխարհ,ապրում իր բոլոր զգացողությունները ,դատարկվում է ու լքում իր մարմինը: Հետևաբար այստեղ մարդկային արարած հարկավոր չէր»,֊֊-ասում է Արուսյակ Ստեփանյանը: 

                                                          moda 9

Kivera.Brend-ի հիմնադիրը 4 տղաների մայր է,ուշատ լավ  գիտի խաղաղության գինը:  Ու քանի որ հավաքածուի  գաղափարը ծագել էր հենց հետպատերազմյան շրջանում,ապա պատերազմի թեման չէր կարող չընդգրկվել այս ցուցադրությունում:

«Ես ցանկացել եմ ե ցույց տալ ոչ թե պատերազմը,այլ մարդու անցնելիք ճանապարհը: Յուրաքանչյուր ցավ, որ կախված է կորստի հետ տանում է քեզանից ինչ որ մի բան: Ու մենք պետք է ընտրենք բարին, լինենք մեր եկեղեցու, հավատքի կողքին և կարող  ենք  շատ մեծ ու լուսավոր ճանապարհ ունենալ»,-ասում է Արևիկ Սիմոնյանը:

Այս ցուցադրությունը պատրասվում են ներկայացնել  7 երկրներում:

Más leídas