SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 23 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Սարկավագական ձեռնադրության
Ամենայան Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց
27 de Octubre de 2021

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հոկտեմբերի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ 

Հանդիպմանը Մուշեղ Սրբազանը Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ վստահեցնելով, որ նրանցից յուրաքանչյուրը  լիովին գիտակցում է իր կոչման կարևորությունն ու  առաքելությունը։ 

etch2

Այնուհետև Ամենայան Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ճեմարանականներին՝ շնորհավորելով սարկավագ ձեռնադրվելու կապակցությամբ։ Նորին Սրբությունը նորընծա սարկավագներին պատգամեց մշտապես հավատարիմ մնալ իրենց ուխտին, ամենուր և ամենժամ նվիրյալ ծառայություն իրականացնել Հայ Եկեղեցու անդաստանում, կյանքի տարբեր իրավիճակներում դրսևորել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի նախանձախնդրությունն ու զոհողության ոգին: 

Հայոց Հովվապետը հորդորեց ճեմարանական սարկավագներին իրենց վարքագծով և անձնվեր ծառայասիրությամբ հավելել Հայոց Եկեղեցու և Հայրենիքի պատիվն ու համբավը՝ ընդօրինակելով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անսակարկ և աննահանջ ծառայությունն իրականացրած եկեղեցականների նվիրումն ու ինքնազոհողության բարձր գիտակցումը: 

etch1

Իր հերթին ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին  հոգևոր բարձրագույն հաստատության նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության համար:

Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագներին՝ ընծայելով նրանց ժամագրքեր:

 

Más leídas