SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 19 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մեկ միլիոն ԱՄՆ դոլար
Լիբանանահայության հրատապ կարիքներին
15 de Octubre de 2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020թ.-ի օգոստոսին Բեյրութի աղետալի պայթունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 600,000 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին, ինչպես նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպությանը՝ լիբանանահայության գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահավաք կազմակերպելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ կայունությունն ու բարեկեցութունը մոտ ապագայում կվերահաստատվեն Լիբանանում։

 

***

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

 

Más leídas