SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 25 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Քայլ դեպի տուն»
Ավարտվեց սփյուռքահայ պատանիների 2021 ծրագիրը
17 de Agosto de 2021

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (օգոստոս 17, 2021)- ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի  «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն ավարտվեց՝ ունենալով 4 փուլ:

Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը մեր գրասենյակը հյուրընկալեց 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնությունը:kail tebi dun «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ երիտասարդները 14 շարունակ եղան հայրենիքում՝ սովորելով մայրենին, պատմությունը, հայկական երգն ու պարը, շրջելով և բացահայտելով ողջ Հայաստանը, տեղեկանալով հայրենիքում կրթական հնարավորություններին, ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ և նոր ծանոթություններ:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակման արարողության ընթացքում վստահություն հայտնեց, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի մասնակիցների համար: Փակման արարողության ընթացքում երիտասարդները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև  գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:kail tebi dun2«Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունների համար այցելեք գրասենյակի կայքէջ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին

 Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման

Más leídas