SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 24 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մամլո Հաղորդագրություն
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ
06 de Agosto de 2021

05.08.2021

Մամլո Հաղորդագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ ծրագրերը քննարկվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի միջև: Հանդիպման ընթացքում Նախագահին ներկայացվել են Արցախում և Սյունիքի մարզում Հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ`խրախուսելով ավելի մեծ ջանքեր գործադրել հայրենիքի շենացման գործում: 

Հիմնադրամն Արցախում արդեն իսկ իրականացնում է շուրջ 30 մլրդ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք մասնավորապես ուղղված են տեղահանված ընտանիքների խնդիրների լուծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների և կրթական ոլորտի զարգացմանը: Ստորև ներկայացված կենսական ծրագրերն ուղղված են պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը

  • Ավելի քան 1000 բնակարանի և տան կառուցում Ստեփանակերտում և հարակից համայնքներում՝ Շուշիից, Հադրութից և այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքի համար, 
  • Համայնքային և համապետական նշանակության 50կմ ճանապարհների վերակառուցում, 
  • Իվանյան և Չլդրան համայքների դպրոցների հիմնանորոգում, 
  • Չլդրան և Հաթերք համայնքների ջրամատակարարման ցանցի կառուցում, 
  • Արցախի պետական համալսարանի վերանորոգման և կառուցման աշխատանքներ, 
  • Արցախի 10 դպրոցներում երկարօրյա կրթության համար նախատեսված դասասենյակների վերանորոգում և խոհանոցների կառուցում

Արցախի և Հայաստանի համար այս կարևոր և վճռական փուլում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իր աշխարհասփյուռ նվիրատուների և գործընկերների միջոցով, շարունակում է աջակցել Արցախին՝ լուծելու երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները և դուրս գալ հետպատերազմյան իրավիճակից:

Նախագահը Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ընդհանուր շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերին վերաբերող հարցեր: 

Հանրապետության նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո, նախագահի հանձնարարությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով: 

Սույն ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Հանրապետության նախագահի աշխատակազմի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ: 

**

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

Más leídas