SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Martes 30 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հանրապետության նախագահը դիմավորել է Արցախ
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությանը
04 de Junio de 2021

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի մոտ դիմավորել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությանը:

Araig  con vehapar en artsajԵրկրի ղեկավարը, Վեհափառ Հայրապետը և Կաթողիկոսի հետ Արցախ ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքային հուշահամալիրում: Այնուհետև, Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների:

Նրանք այցելել են նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար զոհվածների շիրիմներին:

Այցի ընթացքում Կաթողիկոսը կլինի նաև Ամարաս և Գանձասար վանական համալիրներում, իսկ կիրակի առավոտյան Սուրբ պատարագ կմատուցի Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում:

Նախատեսված է պաշտոնական հանդիպում նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

 

Más leídas