SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 16 de Mayo - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հայաստան
«Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնություն
21 de Mayo de 2021
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
կառավարությունը տվել է հրաժարական այն հիմքով, որ չի վայելում ազգաբնակչության վստահությունը:
 
Ժամանակավոր կառավարությունը իրավասու չէ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կստեղծի:
 
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գերգաղտնիության պայմաններում պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համար հիմք ստեղծող փաստաթուղթ: Այս փաստաթղթի ստորագրումը կնշանակի իրավական հիմքեր ստեղծել մեկընդմիշտ ճանաչելու Արցախը՝ որպես Ադրբեջանի անքակտելի մաս:
partido zartonk flyer
Ուստի, այս կործանարար գործընթացը կանխելու նպատակով վաղը՝ 2021թ. մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց) Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն (5165 շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) հրավիրում են շտապ հանրահավաք՝ հետևյալ պահանջով.
 
🟪Ժամանակավոր կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:
 
Հանրահավաքին, հանրությանը կներկայացվեն.
 
🟪 ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն և վերլուծություն,
 
🟪 Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի գաղափարը, նպատակները, գործառույթները, գործողությունների հետագա պլանը:
 
🟪 Ժամանակավոր կառավարության կողմից պահանջը չընդունելու դեպքում՝ անհնազանդության գործողությունների պլանը:
Más leídas