SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Lunes 29 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Փաստ»
Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»
18 de Mayo de 2021

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շուրջ ձևավորվում է նոր ուժ, որն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարի արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու Ռուսաստանի հայերի միության՝ մոտ 150 համայնքային կազմակերպությունների ղեկավարներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գործընթացն սկսվել է, և ներկայումս նրանցից մի քանիսն արդեն Հայաստանում են: ՌՀՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարները հիմնականում տեղերում հեղինակություն ունեցող և, այսպես ասած, «հարցեր լուծող» մարդիկ են, ուստի պատահական չէ, որ Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները նրանց միջոցով կամ հենց նրանց մոտ են աշխատանք գտնում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՌՀՄ համայնքային կազմակերպությունների ղեկավարները նախատեսում են ընտրությունների փուլում ապահովել նշյալ քաղաքացիների ներկայությունը, որոնց քանակն, ի դեպ, բավականին շատ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ մարդկանց ընտանիքները ներկայումս էլ Հայաստանում են, ապա կարող է խոսք լինել Արա Աբրահամյանի ղեկավարած քաղաքական ուժի բավականին լուրջ, ընտրությունների ելքի վրա էապես ազդող ընտրազանգվածի մասին»:

logo ազգ

Más leídas