SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 19 de Abril - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հրանուշ Յակոբեան
Նամակ ուղղուած մեր հայրենակիցներին
07 de Octubre de 2020

Սիրելի՛ հայրենակիցներ, տարբեր պետութիւններում ապրող թանկագի՛ն  քոյրեր և եղբայրներ,

Վտանգուած է հող հայրենին, օրեր շարունակ վասն հայրենեաց կենաց-մահու պայքար են մղում հայ զինուորներն ու սպաները, իրենց հուժկու և դիպուկ հարուածներով կանխում են թշնամու առաջխաղացումը՝ դրսևորելով հերոսութեան  և անձնազոհութեան հոգեցունց օրինակներ:

Աշխարհասփիւռ հայութիւնը,  մէկ բռունցք դարձած, զինուորագրուել է  Հայոց բանակին, Արցախի պաշտպանութեան սուրբ գործին և աշխարհից պահանջում է միջամտել թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին,  ի դերև անել հայկական պատմական հողի, Հայոց երկրորդ պետութեան  նկատմամբ նրանց   նորօսմանական նկրտումները:

Երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, որ դուք ձեր բնակութեան երկրներում դուրս եք եկել աննահանջ պայքարի և օրեր շարունակ ձեր ցոյցերով, միտինգներով, երթերով, արդարացի պահանջներով ուժ էք հաղորդում հայոց Բանակին, մեր Հայրենիքին, մեր չքնաղ Արցախին և աշխարհին ցոյց էք տալիս հայի ուժը, տաղանդը և համախմբուածութիւնը  Հայրենիքի շուրջ:

Դիմելով Ձեզ՝ սիրելի՛ երիտասարդներ, մեր ազգասէ՛ր և հայրենասէ՛ր հայրենակիցներ, խնդրում եմ, որ ձեր ուժն ու  կարողութիւնները, ունեցած կապերն ու հնարաւորութււնները, տաղանդն ու ազդեցութււնը  օգտագործէք  և բանակցէք ձեր բնակութեան երկրների պետական, նահանգային, քաղաքային իշխանութիւնների հետ,  հորդորէք և պահանջէք.

  1. Ճանաչել միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան ինքնորոշուած Արցախի Հանրապետութեան անկախութիւնը,
  2. Օր առաջ հաստատել հրադադար և կանգնեցնել սոսկալի ողբերգութիւնը,
  3. 3. Ձեռնարկել միջոցներ՝ զանգուածային լրատուութեան բոլոր միջոցներով միջազգային հանրութեանը տեղեկացնելու դարեր շարունակ իր հողում ապրելու և արարելու՝ Արցախի բնակչութեան բնական իրաւունքի մասին, բացատրելու, որ արհեստականօրէն ստեղծուած Ադրբեջանը որևէ իրաւունք չունի Արցախի նկատմամբ, և  Արցախը երբէք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիշեցնելու թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան մասին,
  4. 4. Կիրառել տարբեր սանկցիաներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, նրանց հեռացնել միջազգային կազմակերպութիւններից, դադարեցնել  երկկողմ և բազմակողմ պայմանագրերը, համաձայնագրերը՝ յատկապէս, եթէ դրանք վերաբերում են սպառազինութիւնների վերահսկմանն ու կանխմանը: 

  Աշխարհը պէտք է իմանայ, որ նրանք պատերազմական հանցագործներ են, որոնք անկարող լինելով յաղթահարել Հայոց անպարտելի Բանակի,  մեր հերոս որդիների դիմադրութիւնը և խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը, հրթիռակոծում են  Ստեփանակերտն ու Շուշին, թիրախ դարձնում քաղաքացիական խաղաղ բնակչութեանը, կանանց ու երեխաներին, ծերերին և հիւանդներին, սպանում անմեղ ու անզէն  մարդկանց, փորձում շարունակել իրենց ցեղասպան քաղաքականութիւնը։

 Քսանմէկերորդ դարում առաջադէմ աշխարհը պէտք է վճռականօրէն կանխի  խաղաղութեան և մարդկութեան անվտանգութեան դէմ ուղղուած ծանրագոյն հանցագործութեան՝ ցեղասպանութեան և հայրենազրկման կրկնութիւնը, հանուն որի այսօր անձնազոհաբար մարտնչում են հայ զինուորն ու կամաւորը։

  Երկիւղածօրէն գլուխ եմ խոնարհում դեպ յավէրժութիւն գնացած և անմահացած մեր հերոսների յիշատակի առջև։

  Երախտագիտութիւն եմ յայտնում հանուն հայրենիքի մարտնչող  հայ զինուորին ու հրամանատարին:

Քրիստոնէական արժէքներ որդեգրած հայ բիբլիական ժողովուրդը յաղթելու է մեզ պարտադրուած հայրենական պատերազմում և շարունակելու է յաւէրժի ճամբորդի իր արժանապատիւ երթը, քանզի մեր պայքարն արդար է, մենք անպարտ ենք մեր ազգային միասնութեամբ ու հայրենասիրութեամբ, մեր երազանքն իրականացնելու անկոտրում կամքով և վճռականութեամբ:

Անխորտակ է Հայոց  ԲԱՆԱԿԸ

Յավերժ է  ԱՐՑԱԽԸ,

Հզոր է ՍՓԻՒՌՔԸ,

Սուրբ է ՀԱՅՐԵՆԻՔԸ,

Անպարտ է ՀԱՅԻ ոգին:

Hranush Hagopian

Հրանուշ  Յակոբեան

 

 

 

Más leídas